Շախմատային էլիտան Ծաղկաձորում է. ի՞նչ են քննարկել ՖԻԴԵ-ի պատվիրակները

May 7, 2019

Հայաստանում բարձրաստիճան հյուրերի շարքում էր նաեւ հունգարացի շախամտիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակը 25 տարի գլխավորած Հուդիթ Պոլգարն այժմ փոխնախագահաում է շախմատի միջազգային ֆեդերացիայում: Նա տպավորված է Հայաստանի փորձով, կիրառած համակարգի արդյունավետությամբ եւ մյուս երկներին օգնելու մեր երկրի պատրաստկամությամբ:


«Շատ կարեւոր է, որ գիտաժողովի մասնակից երկների պաշտոնյաներն իրենց երկներում եւս մեկ անգամ սերմանեն՝ շախմատը երեխաներին տալիս է պատասխանատվություն, օգնում է արագ կողմոնորոշվել, լինել կրեատիվ եւ վստահ: Կարծում եմ, որ այս գտիաժողովը կարեւոր է բոլոր երկների համար», - ասում է Հուդիթ Պոլգարը:



Շախմատը հանրակթրական ծրագրի վերաբերյալ ծնողներն ու ուսուցիչները որոշակի դժգոհություններ էին հայտնլ: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ շախմատը շարունակելու է մնալ Հայաստանի կրթական համակարգում, պարզապես, որոշ փոփոխություններ են լինելու:

«Ընթացիկ խնդիրներն արձանագրելու ենք եւ լուծումներ ենք արձանագրելու: Առարկան հանելու մասին խոսք չկա, բայց պետք է բարելավվենք դասավանդման մեթոդները», - ասում է Արայիկ Հարությունյանը:



ՖԻԴԵ-ի անդամ 20 երկների ներկայացուցիչները քննարկել են շախմատային կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները: Միջազգային երկօրյա գիտաժողովի գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս աշխարհում ներդնել շախմատը կրթության ոլորտում եւ վերահսկել զարգացումը: Շախմատային պաշտոնյաները նշել են, որ մի քանի տանսյակ պետություններ ցանկանում են ընդօրինակել շախմատը հանրակրթական ծրագրում ներառելու՝ Հայաստանի օրինակը:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում