Ինչո՞ւ է առանց երեխաների ապրելը նորմալ

April 4, 2019

100 տարի առաջ հակաբեղմնավորիչների որակն այն մակարդակի վրա էր, որ գործում էր մեկ օրենք` «եթե կա սեքս` կա երեխա»:
Բոլորովին վերջերս մենք սովորեցին վերահսկել մեր վերարտադրողական համակարգը` առանց առողջությանը վնասելու: Եվ իսկույն հայտնվեցին չայլդֆրի զույգեր, որոնք կոտրեցին դարավոր շաբլոնը:
Պարզվում է` այդպես հնարավոր է: Ապրել` առանց երեխայի:
Ովքե՞ր են նրանք` չայլդֆրիները:
Childfree - առանց երեխայի: Որոշ լեզուներ նույնիսկ այդ բառի համարժեքը չունեն: Childfree –ն անպտուղ մարդը չէ, որն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել երեխա ունենալ, բայց ցանկացել է: Childfree-ն նրանք են, որոնք չեն ցանկացել ու չեն տառապում այդ մտքից:
Չայլդֆրիներին փորձում են դասակարգել, բայց նրանք տարբեր են: Մարդկանց դիրքորոշումներն ու հայացքները տարբեր են:
Ո՞րն է պատճառը
Հիմնական պատճառը ցանկության բացակայությունն է: Իսկ թե ինչու չեն ցանկանում երեխա ունենալ` յուրաքանչյուրն իր պատճառն ունի: Տարբերակները շատ են:
Ազատություն: Ծնողական պարտականությունները շատ են ու ծանր, առնվազն մինչև երեխան կդառնա 18 տարեկան: Տեսականորեն` մինչև 18 տարեկան, բայց գործնականում` ամբողջ կյանքում: Երեխայից չես փախչի, եթե նույնիսկ թաքնվես անմարդաբնակ կղզում, միևնույնն է` դու երեխա ունես:
Պատասխանատվություն: Ոչ բոլորն են ցանկանում հետևել ու սպանել իրենց և իրենց երեխային: Շատերն իրենց ուժերի վրա վստահ չեն, մյուսները` պատասխանատվությունից խուսափում են դրա բոլոր դրսևորումներով: Եվ դա ճիշտ մոտեցում է: Եթե մարդը չի ցանկանում որևէ պատասխանատվություն կրել, ապա կարիք չկա ևս մեկ ծանր բեռ կրել ուսերի վրա: Վստահ չես` մի արա:
Գումար: Երեխան թանկ հաճույք է, երբեմն շատ թանկ: Շատերն իրենց կենսամակարդակը երեխայից առավել են դասում:
Կարիերա: Հատկապես  կանանց դեպքում: Երեխայի խնամքը նախկինի պես կանացի պարտականություն է: Մայրերի 13-47% -ը չի աշխատում, որովհետև երեխա է խնամում: Կանանց ընդհանրապես լուրջ ընդունում են միայն այն դեպքում, եթե նա ծննդաբերել է: Կարիերայի վրա կենտրոնացած կանանց մեծ մասը չայլդֆրի է: Նույնիսկ այդ դեպքում կնոջն աշխատանքի ընդունելուց առաջ HR-ը ճշտում է` պատրաստվում է արդյոք երեխա ունենալ: Դա սովորական հարց է դարձել: Կարիերայի աստիճաններով բարձրանալ ցանկացող կինը որպես կանոն որոշում է, որ երբեք երեխա չի ունենա: Իհարկե, կան կանայք, որոնք կարողանում են զուգահեռ հասցնել ամեն ինչ, բայց շատերը ստիպված են ընտրել:
Կարիերայի բացակայություն: Երեխան ենթադրում է կայուն եկամուտ, քանի որ երեխայի մեծանալուն զուգահեռ մեծանում են նաև ծախսերը: Առանց երեխայի մարդը կարող ֆրիլանս հիմքերով աշխատել, երեխայի հետ դա անհնար է:
Վախ: Վախերը շատ են. ծննդաբերություն, հղիություն, կարգավիճակի փոփոխություն, ֆինանսական դժվարություններ: Փորձեք կանանց շրջանում հարցնել ծննդաբերության մասին։ Այնպիսի պատմություններ կլսեք, որոնք Սթիվեն Քինգին բարի հեքիաթ կթվան:
Ինչո՞ւ են չայլդֆրիները միավորվում
Չայլդֆրիները տարբեր միավորումներ են ձևավորում, քանի որ նրանք պաշտպանության կարիք ունեն: Հասարակական կարգերը, կլիշեները դեռ չեն փոխվել ու մարդիկ, որոնք երեխա չունեն, դեռ ընկալվում են որպես հիվանդ և ոչ պիտանի: Իմ բոլոր ընկերներին երեխայի մասին հարցեր են տալիս (կանանց` ավելի հաճախ): «Ե՞րբ ես երեխա ունենալու» հարցը շատերն ընկալում են «Ժամը քանի՞սն է» հարցի պես: Անտակտություն է, բայց` իրականություն:
Ինչո՞ւ չայլդֆրիներին չեն սիրում
Երեխաներ ունեցողները պայքարում են երեխա չունեցողների դեմ: Այդ մարտերը հիմնականում բանավոր են ու որպես կանոն` համացանցում: Մարտերի բովանդակությունն էլ նման է iPhone-ի ու Android-ի երկրպագուների բախման:
Ազնիվ լինենք` չայլդֆրիներին չսիրելու պատճառներ կան.
Նրանք հրեշացնում են երեխաներին ու ծնողներին: Քննադատում են երեխաների, մայրիկների ու հայրիկների զզվելի վարքը: Ի դեպ անընդունելի վարքի պատճառը հիմնականում երեխաներն են: Ասես երեխան կախարդական փայտիկ է, որը մեկ ակնթարթում նորմալ մարդուն վերածում է խոզի:
Նրանք երեխա ունեցող զույգերին դժբախտ են որակում, ասես նրանք մարդիկ են, որոնք ծայրը ծայրին հասցնելով` ափսոսում են ընդունած որոշման համար ու տանջվում են անազատության մեջ:
Ինչպե՞ս խոսել չայլդֆրիների հետ
Եթե ձեր ընկերը, հարևանը,  բարեկամը, գործընկերը չի պատրաստվում երեխա ունենալ ու դուք հանկարծ տեղեկացել եք այդ որոծման մասին, ապա փի փորձեք մտափոխել նրան, փաստարկներ մի թվարկեք` անիմաստ է: Ահա` արգելված խոսքերի ցուցակը, որոնք չայլդֆրիներն ամեն օր են լսում:
Երեխաները երջանկություն են
Երջանիկ ծնողները երբեք չեն հասկանա մարդկանց, որոնք երեխա չեն ցանկանում: Երջանիկ չայլդֆրիներն էլ չեն հասկանա` ինչի համար են երեխաներն ընդհանրապես: Երջանկությունը պայմանավորված չէ երեխաների քանակով:



Կարդացեք նաև.



Հետո կփոշմանես
Ձեր ի՞նչ գործն է` ով, ինչի համար է ափսոսելու: Երեխայի բացակայությունը յուրաքանչյուրի ընտրությունն է ու այդ ընտրությունը կատարած մարդուն ափսոսանքի տանջանքներ ցանկանալն առնվազն տգեղ է:
Եվ ինչպե՞ս է շարունակվելու ձեր սերունդը
Չայլդֆրիները թքած ունեն սերնդի շարունակության վրա, դա ակնհայտ է: Իսկ դուք առավել ևս պետք է որ կրկնակի թքած ունենաք ուրիշի սերնդի շարունակության վրա:
Կունենաս` կսիրես
Իսկ եթե` ոչ:
Մամոնտների բախտին կարժանանանք
Հաշվի առնելով երկրագնդի գերծանրաբեռնվածությունը` ոչ:
Երեխան բնական է
Բնական, բայց ոչ` պարտադիր: Չսիրված ու անցանկալի երեխա ունենալու քարոզը ֆաշիզմի այլասերված ձև է:
Ծնողազուրկ երեխաները ռուսաստանում գերազանցում են 70 հազարը, անապահով ընտանիքները` 180 հազար: Այս ցուցանիշները մի մեծացրեք:
Բոլոր չայլդֆրիներն էգոիստ են
Ասես առողջ էգոիմի մեջ վատ բան կա:
Չայլդֆրի լինելը լա՞վ է
Չայլդֆրի լինելը նորմալ է: Վատ չէ, լավ էլ չէ, բայց դա անհատական որոշում է, որը վերաբերվում է անձնական կյանքին: Վատ է` ուրիշի կյանքը քննարկելը:

lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում