Ինչպե՞ս Ռոնալդուի շնորհիվ Պորտուգալիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը. երկրորդ կենդանության ճանապարհին

Ինչպե՞ս Ռոնալդուի շնորհիվ Պորտուգալիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը. երկրորդ կենդանության ճանապարհին

Երբ ամենապատասխանատու պահին կարմիրներն ունեին ավագի օգնության և ներկայության կարիքը, Ռոնալդուն հավաքականին միացավ կիսաեզրափակիչում։ Շվեյցարիայի հետ խաղում Ռոնը իր թիմին դուրս բերեց եզրափակիչ։

Կիրակի ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոնը նվաճեց Ազգերի լիգայի խաղարկության գավաթը։ Այս առաքելությունն անիրագործելի էր թվում առանց մեկ ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդու։

Ռոնալդուն հավաքականին միացավ կիսաեզրափակիչում, երբ ամենապատասխանատու պահին կարմիրներն ունեին ավագի օգնության և ներկայության կարիքը։ Շվեյցարիայի հետ կարևոր խաղում Ռոնալդուն հիշեցրեց՝ կարող է նո՛ւյն մակարդակով խաղալ նաև երկար դադարից հետո։ Այդ խաղում Ռոնը երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու իր թիմին դուրս բերեց եզրափակիչ։

Հավաքականի կազմում եզրափակիչները Ռոնալդուի համար առանձին թեմա են։ Նա ազգային այս թիմի միակ խաղացողն է, որը մասնակցել է Եվրո-2004-ին։ Ռոնալդուի համար սա ընտրանու կազմում երրորդ եզրափակիչն
էր և երկրորդ տիտղոսը։ Վճռորոշ խաղում Ռոնալդուն գոլով կամ գոլային փոխանցում աչքի չընկավ, բայց միայն նրա ներկայությունը բավական էր պորտուգալացիների խաղում վստահություն տեսնելու համար։ Պորտուգալիան
1-0 հաշվով հաղթեց Հոլանդիային ու նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։


Կարդացեք նաև.


Ակնհայտ է, որ ակումբային կարիերան այս ֆուտբոլիստը հաջողել է եւ այլ մոտիվացիա չկա։ Բայց Ռոնալդուն կատարելության տենչով հասնում է կարիերայի գագաթնակետին նաեւ ազգային հավաքականի կազմում։ newmag-ի հրատարակած գրքում ներկայացված են Եվրո-2004-ի ու Եվրո-2016-ի եզրափակիչների պատմությունները, եւ միայն այդ պատմություններն ուսումնասիրելուց հետո ես հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված Ռոնալդուի մոտիվացիան նաեւ 35 տարիքում:

«Կրիշտիանուն նայեց երկնքին և լուռ աղոթքի համար խաչեց
ձեռքերը: Այնտեղ, վերևում, ինչ-որ մեկը պիտի լսեր նրա աղերսները,
որովհետև 10 րոպե անց նա գոլի հեղինակ դարձավ: Կրիշտիանուի առաջին
գոլն էր ազգային հավաքականի պաշտոնական հանդիպման ժամանակ». հատված՝ newmag-ի հրատարակած «Ռոնալդու» գրքից

Շատ մասնագետների պնդմամբ՝ Ռոնալդուն իր կարիերան կարող է ավելի հաջողակ համարել, քան Լիոնել Մեսսին։ Արգենտինացին իր ազգային թիմի հետ կարևոր տիտղոս չի նվաճել։ Ֆուտբոլային մեմերը ակտիվացան նաեւ Ազգերի լիգայի եզրափակիչից հետո. Ռոնալդուն՝ GOAT (greatest of all time):


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք