Ո՞վ է Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը, որ նրա հրաժարականից հետո դարձավ սենատի նախագահը

March 27, 2019

Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգան (56 տարեկան), գնաց հոր հետքերով՝ դառնալով քաղաքական գիտությունների դոկտոր, ինչը թույլ նրան տվեց մտնել Ղազախստանի խորհրդարան: Նազարբաևի երկրորդ դուստրը՝ Դինարան, 53 տարեկան է: Միջնեկը մանկավարժ է, ղեկավարում է հոր անվան կրթական հիմնադրամը: Forbes-ի տվյալով՝ Դինարա Նազարբաևան 2011-ին Ղազախստանի ամենահարուստ կինն էր՝ 1,3 միլիարդ դոլար կարողությամբ: Կրտսեր դուստրը՝ Ալիան, ծնվել է 1980-ին: Տնտեսագիտական կրթությամբ բիզնեսվումն է, Ղազախստանում ղեկավարում է խոշոր շինարարական ընկերություն՝ «Էիստրան»: Նազարբաևն ունի 8 թոռ, երկու ծոռ:

ԴԱՐԻԳԱ  ՆԱԶԱՐԲԱԵՎԱ


Դարիգա Նազարբաևան իր կարիերան սկսել է «Բոբեկ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, որն օգնում էր երեխաներին: Հետագայում նա դարձավ այդ կազմակերպության փոխնախագահը՝ այդտեղ աշխատելով մինչև 1994-ը: Հաջորդ տարիներին Դարիգան մեդիա ոլորտում էր. նա ղեկավարեց Ղազախստանի հեռուստատեսությունն ու ռադիոն. «Խաբար» գործակալության տնօրեն էր:
Image result for Dariga Nazarbayeva
Դարիգան 2004-ին առաջադրվում է խորհրդարանական  ընտրություններում: Մինչև 2007-ը նա մեջլիսի պատգամավոր էր՝ Ասար կուսակցությունից: Դարիգա Նազարբաևան 2007-ից ղեկավարում էր «Ղազախստանի 1-ին նախագահի հիմնադրամ» ՀԿ-ն: 2012-ին դարձյալ մտնում է մեջլիս: Ստորին պալատի պատգամավոր էր ու ղեկավարում էր սոցիալ-մշակութային հանձնաժողովը: Դարիգան 2014-ին ընտրվում է մեջլիսի փոխնախագահ, դառնում է Նուր Օթան խմբակցության ղեկավար: Մեկ տարի անց էլ փոխվարչապետ էր:


Նազարբաևը հրաժարվում է նախագահությունից, բայց ոչ իշխանությունից Ղազախստանում




ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ


Դարիգա Նազարբաևան 1983-ին ամուսնացել էր Ռախատ Ալիևի հետ, որը զբաղվում էր քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ: Հարցազրույցում Դարիգան խոստովանել է, որ սիրահարվել էր առաջին հայացքից: Նրանք ունեն 3 երեխա:
Ռախատ Ալիևին 2007-ին մեղադրում են «Նուրբանկի» ղեկավարության առևանգումը կազմակերպելու մեջ: Ռախատը փախչում է երկրից, որոշ ժամանակ ղազախական իշխանությունից թաքնվում է Ավստրիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Սակայն ավստրիական իշխանությունը կատարում է պաշտոնական Ղազախստանի պահանջը, և Ռախատ Ալիևը ձերբակալվում է:
Image result for Dariga Nazarbayeva
Դարիգա Նազարբաևան Ռախատ Ալիևից ամուսնալուծվել է միակողմանի, առանց նրա համաձայնության: Շարունակությունը ողբերգական էր: Ռախատն ավստրիական բանտում անցկացրեց մի քանի տարի: Ռախատին 2015-ին հայտնաբերեցին իր խցում՝ առաստաղից կախված:  Մահվան պաշտոնական պատճառը նշվում է ինքնասպանությունը, թեև մամուլը առաջ էր քաշում սպանության վարկածը. մոտենում էր դատի օրը, որտեղ Ալիևը, մամուլի տվյալով, պատրաստվում էր Ղազախստանի պաշտոնյաներին վերաբերող կոմպրոմատներ հրապարակել: Դարիգան նախընտրում է իր կյանքի այդ բարդ փուլի մասին չխոսել:
Դարիգա Նազարբաևան ազատ ժամանակ ստեղծագործում է. հետաքրքրվում է վոկալով: Նրան նույնիսկ հրավիրում էին կոնսերվատորիա՝ ուժերը փորձելու, բայց հայրը թույլ չէր տալիս թողնել համալսարանը: Եվ տաղանդը վերածվեց հոբբիի: Դարիգան հաճախ է կազմակերպում բարեգործական համերգներ՝ իր ռեպերտուարում ընդգրկելով տարբեր ոճի երգեր:
Դարիգա Նազարբաևան 2019-ի մարտի 20-ին միաձայն ընտրվել է Ղազախստանի սենատի նախագահ:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում