Յուրի Ջորկաեֆ. Հայաստանի դեսպանը ֆրանսիական ֆուտբոլում

November 7, 2019

Յուրի Ջորկաեֆն իր ինքնակենսագրականում խոստովանել է՝ Հայաստանը համարում է երկրորդ հայրենիքը։ Մայրը՝ Մարի Օհանյանը, պատմել է իր նախնիների մասին։ Ինչպե՞ս են փրկվել Ցեղասպանությունից, ինչպես հաստատվել Ֆրանսիայում եւ ինչո՞ւ է մայրը որոշել որդիներին դաստիարակել նաեւ հայկական ավանդույթներով։
Ջորկաեֆի առաջին այցը Հայաստան 1999-ին էր։ Եվրո-2000-ի ընտրական փուլում Հայաստան-Ֆրանսիա խաղը Հրազդան ստադիոնում էր։ Նա մի քանի օր շուտ էր ժամանել՝ Հայաստանով անցնելու համար։ Նախ Երեւան, հետո Էջմիածին, Սեւան, վերադարձ մայրաքաղաք եւ ընդունելություն նախագահականում։ Ջորկաեֆը Ռոբերտ Քոչարյանից ստացավ հայկական անձնագիր եւ քաղաքացիություն։
Եվ սրանք սոսկ խոսքեր չէին։ Ջորակեֆն ամեն ինչ ապացուցելու սովորություն ուներ՝ եւ խաղադաշտում, եւ դրանից դուրս։ մինչեւ Հայաստան գալը Նա թիմակիցներին խնդրել է հարյուրական դոլար հավաքել, եւ նվիրաբերել Հայաստանին։ հավաքված 25 հազար ֆրանկով Հայաստանում երկու դասարան են կառուցում։ Ջորկաեֆը անսովոր զգացում է ապրել՝ խաղադաշտ մտնելով և Հայաստանի թիմի հետ մրցելով։



Կարդացեք նաև.



Առաջին այցից հետո, կապն ամրանում է։ Այլեւս կարիք չկար, որ Ֆրանսիայի հավաքականը խաղ ունենար Հայաստանի հետ եւ միայն դրա շնորհիվ ճանապարհները նրան բերեին երկրորդ հայրենիք։ ֆուտբոլիստի այցերը 2000-ականներին շատացան։
Հայցող Ցեղասպանության 100-րդ տարելիցին նա հուշահամալիրի առաջին այցելուն էր։
Բարեգործական եւ սպորտային միջոցառումների գլխավոր հյուրերի մեջ Ջորկաեֆը միշտ իր հաստատուն տեղն ունի։ Նա մասնակցեց 2015-ին Երեւանում կայացած առաջին միջազգային կիսամարաթոնին։
Մասնակցեց 2018-ին Հանրապետադական ստադիոնում կայացած՝ լեգենդար ֆուտբոլիստների խորհրդանշական խաղին։
2018-ի վերջին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողին ընդառաջ,  հայկական մարզաշխարհում սկսեցին քննարկել Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելու համար։ Երկրպագուները ցանկանում էին նրան տեսնել այդ պաշտոնում։
[embed]https://youtu.be/6YOx757ypd8[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում