Եգիպտոսի նախագահը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին. այն քննարկում են բոլորը

February 19, 2019

Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նստաշրջանում Եգիպտոսի նախագահը խոսում էր Մերձավոր Արևելքում անկայության հետևանքների մասին: Բացատրում, որ Եգիպտոսը 5 միլիոն միգրանտ է ընդունել Աֆրիկայից ու արաբական երկրներից: Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին այս կոնտեքստում հիշեց, որ 100 տարի առաջ իր երկիրն արդեն միգրանտների էր ընդունել, հայերի, որոնք փրկվել էին զարգվածային ջարդերից:


«100 տարի առաջ մենք ընդունեցինք հայերին հայկական կոտորածներից հետո և ապահովեցինք խաղաղություն ու կայունություն», - ասել է Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին։



Եգիպտոսի նախագահի այս հայտարարությունը քննարկման առիթ դարձավ հենց այդ երկրում: Տեղական լրատվամիջոցները պատմեցին ու բացատրեցին, թե ինչ նկատի ուներ իրենց առաջնորդը:

«Նախագահը միջազգային այս բարձր ամբիոնից խոսում էր 100 տարի առաջ  հայերի կոտորածների մասին, որն իրագործել են Էրդողանի պապերը»:



Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը նախագահ աս-Սիսիի հայտարարության առիթով նշել է, որ սա ցեղասպանությունն այդ երկրում ճանաչելու առաջին քայլն է:

«Ճիշտ է, Եգիպտոսի նախագահը ցեղասպանություն եզրը չօգտագործեց, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ՝ տեսնելով ներկա իրողությունների լույսի տակ դրա հիշատակման անհրաժեշտությունը»:



Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Եգիպտոսի նախագահի քայլը՝ այն գնահատելով նաև որպես հետագա ցեղասպանությունները կանխելու Հայաստանի նախաձեռնության նկատմամբ դրական արձագանք ու այդ գործին միանալու խոստում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում