Էմիլիա Քլարք. «Ես խնդրում էի բժիշկներին՝ թույլ տալ ինձ մեռնել»

March 28, 2019

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը The New Yorker-ին պատմել է, որ «Գահերի խաղը» ֆիլմի նկարահանման ժամանակ ուղեղի կաթված է ստացել և երեք անգամ վիրահատվել: Նա երբեք վատառողջ չի եղել: Ճիշտ է՝ արյան ցածր ճնշման հետևանքով հաճախ գլխապտույտներ է ունեցել, սակայն դերասանուհին այդ ամենը կապել է նաև գերհոգնածության ու սթրեսի հետ:
2011-ի փետրվարի 11-ը ճակատագրական էր: «Գահերի խաղը» ֆիլմ առաջին սեզոնի նկարահանման ավարտին Էմիլիա Քլարքն ուժեղ գլխացավ ու սրտխառնոց ունեցավ: Նրան շտապ հիվանդանոց տեղափոխեցին: Հետազոտությունները ցույց տվեցին, որ դերասանուհին գլխուղեղում արյան զեղում ունի: Նման ախտորոշմամբ հիվանդների 1/3-ը մահանում է անմիջապես, մյուսներին հնարավոր է լինում փրկել միայն շտապ վիրահատությամբ:
Քլարքին վիրահատել են Լոնդոնում: 3 ժամ տևած վիրահատությունն անցել է առանց բարդությունների, 4 օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում: Թվում է, թե ամեն ինչ բարեհաջող է ընթանում, սակայն 2 շաբաթ անց պարզվում է, որ Էմիլիա դժվարությամբ է խոսում, իսկ դա դերասանուհու համար նշանակում էր կարիերայի ավարտ:


«Ես խնդրում էի բժիշկների թույլ տալ ինձ մեռնել: Ես հասկանում էի, որ ամեն ինչ վերջացած է, ես երբեք էլ չեմ կարող նորմալ խոսել»:



Քլարքը հիվանդանոցում անցկացրել է մեկ ամիս: Այդ ընթացքում բժիշկներին հաջողվում է վերականգնել նրա խոսելու կարողությունը:


Կարդացեք նաև.



Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բժիշկները Էմիլիային թույլ են տալիս վերադառնալ նկարահանման հարթակ: Սակայն գլխացավերից ու գլխապտույտներից վերջնականապես ազատվել նրան չի հաջողվում:
Դերասանուհին հիշում է, թե ինչ դժվարությամբ է նկարահանվել «Գահերի խաղը» ֆիլմի երկրորդ սեզոնում.

«Ամեն վարկյան ինձ թվում էր, թե կուշաթափվեմ: Մեծ ջանք էր հարկավոր կենտրոնանալու համար, յուրաքանչյուր դրվագի նկարահանումն ինձանից մեծ էներգիա էր խլում, ես շատ թույլ էի ինձ զգում ու մտածում էի՝ չեմ դիմանա, կմեռնեմ»:



Դերասանուհին գտնվել է բժիշկների մշտական հսկողության տակ, անընդհատ հետազոտություններ անցել, 2013-ին պարզվել է, որ նորից շտապ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Երկրորդ անգամ նույն դժոխքի միջով անցնելը դերասանուհուց քաջություն ու մեծ ջանքեր է պահանջվել: Այս անգամ նրան վիրահատել են Նյու Յորքում: Երկրորդ վիրահատությանը հաջորդել է երրորդը: Ամեն ինչ գաղտնի է պահվել: Քլարքը նկարահանող խմբին խնդրել է լրագրողներին ոչինչ չասել իր վիրահատությունների մասին, նա վստահ էր, որ չի ապրի:
Կարծես թե գործընկերներն ու բժիշկները պահել էին խոստումը, միայն մի անգամ  National Enquirer-ի լրագրողը հարցրել է ենթադրյալ վիրահատությունների մասին ու ստացել բացասական պատասխան:
«Գահերի խաղը» ֆիլմի վեջին  սեզոնի ավարտին Էմիլիա Քլարքը կարողացավ է իր մեջ ուժ գտնել ու պատմել կատարվածի մասին: Հիմա Քլարքը բարեգործական ծրագրի ղեկավար է, նա օգնում է բոլոր նրանց, ովքեր իր նման ուղեղի կաթված են ստացել:

meduza




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում