Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց

August 24, 2019

Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ. Նեյմարն առավել վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում: Նա կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով։ Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց։


Նեյմարն ամենասկանդալային ֆուտբոլիստներից է և կան փաստեր, որոնց մասին ոչ բոլորը գիտեն:




  • Նեյմարը չափազանց կրոնական մարդ է։ Շաբաթը մեկ անգամ եկեղեցի այցելելն ու բարեգործական միջոցառումների մասնակցելը Նեյմարի համար ավանդույթ է դարձել:




  • Նեյմարն ընկերության սեփականատեր է, որը իր հետ միասին կառավարում է իր ֆուտբոլային կուռքը՝ Ռոնալդոն:






Կարդացեք նաև. 







  • 2011 թվականի օգոստոսին ֆուտբոլային մրցավար Սանդրո Ռիչին դատի է տալիս Նեյմարին՝ պատճառաբանելով, որ Նեյմարը թվիթթերի իր էջում խմբագրում էր կատարել՝ մեղադրելով մրցավարին սխալ 11 մետրանոց Սանթոսի դարպասին: Նեյմարը հերքել էր՝ ասելով, որ իր էջը ենթարկվել է հաքերային հարձակման և իր անունից մեկ ուրիշն է գրել։




  • Նեյմարը հայր է դարձել 19 տարեկանում։ Իր ընկերուհի Կարոլինան այդ ժամանակ 17 տարեկան էր։ Նրանք ունեցան որդի, ում անունը դրեցին Դավի Լուկա։




  • Նա դարձել է մի շարք հայտնի ապրանքանիշերի դեմքը՝ Nike, Red Bull GmbH, Sony, InBev, Unilever, Volkswagen:




  • Նեյմարը սկսել է վաստակել մեծ գումարներ և գնեց շքեղ ավտոմքենաներ, տուն և անգամ զբոսանավ։ Սկանդալների կիզակետում հայտնվող ֆուտբոլիստն ունի իր սեփական ուղղաթիռը, որն արժե 8.4 միլիոն սթեռլինգ։




  • 2013 թվականին Նեյմարը նկարահանվել է նաև «Կյանքը սեր է» մի քանի կադրում։






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում