Ի՞նչ են ասում հայտնիները Տիգրան Պետրոսյանի մասին

Ի՞նչ են ասում հայտնիները Տիգրան Պետրոսյանի մասին

Հայտնիներն ասում են՝ Տիգրան Պետրոսյանը մշակել էր վտանգավոր, հղկված տակտիկա: Նրան անվանում են ֆենոմենալ շախմատային տաղանդ:

Մեր բոլոր գրոսմայստերներից Պետրոսյանն ամենամեծ տաղանդն ունի: Նա այնքան խորաթափանց է դասավորում իր ֆիգուրները, որ բոլոր հարձակումները դրանց վրա դառնում են առավելագույն չափով դժվարացած: Ամենից առաջ նա հոգում է իր հակառակորդին գրոհելու ունակությունից զրկելու մասին: Նա դա անում է արտիստաբար, առանց որևէ լարվածության, պարզապես ենթազգայությամբ: Դա շատ նուրբ ու հազվագյուտ խաղաոճ է և դրան դժվար է համակերպվել: Ես դա չկարողացա անել և տանուլ տվեցի 1963-ի մրցախաղը»,-ասել է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկը

Պետրոսյանը ֆենոմենալ շախմատային տաղանդ է: Երբեմն նա հակառակորդների փոխարեն գտնում էր մտահաղացումներ, որոնք նույնիսկ նրանց մտքով չէին անցնում: Ինձ համար նա կատարելություն է»,-ասել է Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը

Պետրոսյանը մշակել է վտանգավոր, հղկված տակտիկա: Նա հավանաբար, մեր ժամանակի ամենատաղանդավոր շախմատիստն է: Նա ցնցող տակտիկ է»,-ասել է աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին

Պետրոսյանը հրաշալի կարողանում է նախապես տեսնել և վերացնել վտանգը 20 քայլ առաջ: Ինձ ապշեցրել է հրաշալի դիրքի հասնելուց հետո ամրապնդող քայլեր գտնելու նրա ունակությունը»,-ասել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը


Կարդացեք նաև.


Նրա խորը, փիլիսոփայական մոտեցումն այն ամենին, ինչը կապված է շախմատի հետ, օգնել է զարգացնել ոգու տոկունությունը, հաղթահարել ամենալարված իրավիճակները: Տիգրան Պետրոսյանը մի ամբողջ դարաշրջան է շախմատի պատմության մեջ: Պերոսյանն աշխարհի չեմպիոն էր հենց այն ժամանակաշրջանում, երբ շախմատում բեկում էր տեղի ունենում, երբ ձևավորվում էր ժամանակակից շախմատը: Պետրոսյանը շատ յուրօրինակ խաղաոճ ուներ, որի բանալին չէին կարողանում գտնել նույնիսկ հզոր շախմատիստները»,-ասել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը

Գուցե Պետրոսյանը երբեք չդառնար աշխարհի չեմպիոն, եթե չլիներ նրա հայրենակիցների ջերմությունն ու խանդավառությունը: Համայն հայությունը եկել էր Մոսկվա եւ հետեւում էր Պետրոսյանին: Շատերը արձակուրդ էին ձեւակերպել ու մեկնել Մոսկվա, որ մոտիկից տեսնեն հայ շախմատիստի ելույթը: Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռները Պետրոսյանին հասցնում էին հայկական մրգեր ու կերակուրներ: Եկել էին մեծ թե փոքր, կին թե տղամարդ, նույնիսկ նրանք, որոնք ոչինչ չէին հասկանում շախմատից»,-ասել է աշխարհի ամենատարեց գրոսմայստեր Յուրի Ավերբախը

Տիգրան Պետրոսյանն իմ շախմատային կուռքն է եղել: Նրա դիրքային զոհաբերությունը, որը հայտնի էր 40 տարի առաջ՝ այսօր ժամանակակից շախմատում դարձել է մարդու կարևորագույն զենքերից մեկը համակարգչի դեմ պայքարում: Պետրոսյանը եղել է, կա և միշտ կլինի իմ ամենասիրելի աշխարհի չեմպիոնը»,-ասել է հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք