![[Mercedes Benz Fashion Week Tbilisi] Վրացի դիզայների սկանդինավյան մոտեցումները](https://newmag.am/wp-content/uploads/2016/11/fashionbanner-868x445.jpg)
![[Mercedes Benz Fashion Week Tbilisi] Վրացի դիզայների սկանդինավյան մոտեցումները](https://newmag.am/wp-content/uploads/2016/11/fashionbanner-868x445.jpg)
Ոճաբան Արմեն Գալյանը հետևում է Թբիլիսիում ընթացող Mercedes Benz Fashion Week Tbilisi միջոցառմանը:
Ջորջ Շաղաշվիլի | Աշուն-ձմեռ | 2019/2020
Տարիներ ապրելով և աշխատելով Դանիայում, որդեգրել է սկանդինավյան դիզայնի մոտեցումները: Ամբողջովին սև բազմաշերտ հավաքածուն ժամանակակից գոթիկայի վառ օրինակ է: Շաղաշվիլին հմտորեն համադրում է կաշին և տրիկոտաժը, հագուստը զարդարում բազմաթիվ գրպաններով, պայուսակներն ինտեգրում հագուստին, կիրառում սպորտային հագուստի և համազգեստի դետալներ: Այս ամենը շատ ժամանակակից է և հիասքանչ կարված. համոզված եմ բազմաթիվ պատվերներ կունենա:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում