Ինչպիսի՞ հարցեր տալ առաջին հանդիպմանը, որպեսզի այն հետաքրքիր անցնի

Ինչպիսի՞ հարցեր տալ առաջին հանդիպմանը, որպեսզի այն հետաքրքիր անցնի

Պարզ սխեմա, որը զրույցն ավելի հետաքրքիր է դարձնում։

Համացանցում բազմաթիվ խորհուրդներ կան, բայց սովորաբար դրանք բաժանվում են երկու կատեգորիայի․ շաբլոն հարցեր հոբբիի, ընտանիքի, աշխատանքի մասին և ընդգծված անսովոր հացերի։ Օրինակ՝ առաջինն ի՞նչ կվերցնեիր հետդ անմարդաբնակ կղզի գնալու դեպքում։

Խնդիրն այն է, որ առաջին հարցերը ձանձրալի են։ Մարդիկ ձանձրանում են նույն բանի մասին անընդհատ պատմելով։ Հատկապես, եթե նրանք հաճախ են ժամադրվում։ Երկրորդ տարբերակի հարցերը կարող են տպավորություն ստեղծել, որ խոսում եք պատրաստված սցենարով կամ էլ չափը անցնում եք։

Կամ էլ այդ երկուսը միացրեք իրար․ այդպես են խորհուրդ տալիս  The Art of Manliness բլոգի հեղինակներ Բրեթ և Քեյթ ՄակՔեյները, որոնք կազմել են «հասարակ հարց + հետաքրքիր հավելյալ հարց» և ներկայացրել են օրինակներ։

Հասարակ հարց․ որտեղի՞ց ես։

Լրացուցիչ հարցեր․

  • Այնտեղ հետաքրքի՞ր էր ապրելը։ Փոքր տարիքում ցանկացե՞լ ես տեղափոխվել այլ վայր։
  • Կա՞ն էլի վայրեր, որտեղ քեզ տանն ես զգում։
  • Քո հայրենի քաղաքում ո՞ր վայրերը խորհուրդ կտաս այցելել։

Հասարակ հարց․ քույր կամ եղբայր ունե՞ս։

Լրացուցիչ հարցեր․

  • Ընտանիքում ինչպիսի՞ դեր ունեիր։ Ինչպե՞ս էին քեզ համարում․ վունդերկի՞նդ, նյարդայի՞ն, ցուցարա՞ր, կամ, միգուցե, բոլորին հաշտեցնո՞ղ։
  • Ինչո՞վ ես տարբերվում քո եղբայրներից և քույրերից։

Հասարակ հարց․ ինչո՞ւ ես որոշել տեղափոխվել այս քաղաք։

Լրացուցիչ հարցեր․

  • Մինչև այստեղ գալը կյանքի մասին ինչպիսի՞ պատկերացումներ ունեիր։ Ի՞նչն էր անսպասելի։
  • Ի՞նչն ես այստեղ հավանում ամենից շատ։
  • Սկզբից ինչի՞ն չէիր հարմարվում, բայց հետո դուր եկավ։
  • Կա՞ ինչ-որ մինուս, որին դու երբեք չես հարմարվի։

Հասարակ հարց․ որտե՞ղ ես սովորել

Լրացուցիչ հարցեր․

  • Համալսարանում ուսումը համընկե՞լ է քո մանկական սպասումներին։
  • Չե՞ս փոշմանում ուսման հանդեպ ունեցած քո վերաբերմունքի համար։
  • Ի՞նչն ես ամենից շատ կարոտում այդ տարիներից։
  • Ե՞րբ քեզ համար պարզ դարձավ, թե որ ոլորտում ես ցանկանում մասնագիտանալ։
  • Քո աշխատանքը կապվա՞ծ է մասնագիտության հետ։
  • Պահո՞ւմ ես դպրոցական և համալսարանական ընկերների հետ կապը։
  • Ինչպե՞ս հանդիպեցիր քո լավագույն ընկերոջը։
  • Քո բնավորության մեջ հիմա ի՞նչը կզարմացներ համադասարանցիներիդ։
  • Ի՞նչն է, քո կարծիքով, ամենաբարդը հասունության շրջանում։

Հասարակ հարց․ ինչո՞վ ես զբաղվում։ Քեզ դո՞ւր է գալիս քո աշխատանք։

Լրացուցիչ հարցեր․

  • Ի՞նչը հատկապես չի հերիքում քո աշխատանքում, որպեսզի այն անվանես երազանքի աշխատանք։
  • Ինչպիսի՞ գրաֆիկ ունես։ Այն հարմա՞ր է քեզ կամ կցանկանայի՞ր քնել և արթնանալ տարբեր ժամերի։
  • Ունե՞ս առավոտյան ռիտուալ, որն օգնում է լավ կազմակերպել օրը։
  • Ինչպե՞ս ես հանգստանում, երբ գալիս ես տուն։

Հասարակ հարց․ սիրելի սերիալներ ունե՞ս։

Լրացուցիչ հարցեր․

  • Ո՞ր համերգին ես եղել, որը համարում ես լավագույնը։ Իսկ վատագո՞ւյնը։
  • Ո՞ր ալբոմից երբեք չես հոգնում։
  • Կա երաժշտության ինչ-որ ուղղություն, որը դպրոցում սիրում էիր, բայց հիմա տանել չես կարողանում։
  • Պարապմունքի ժամանակ ի՞նչ ես լսում։

Կարդացեք նաև․


Հասարակ հարց․ ո՞րն է քո հոբբին։ Ինչո՞վ ես սիրում զբաղվել հանգստյան օրերին։

Լրացուցիչ հարցեր․

  • Ի՞նչ հոբբի կցանկանայիր ունենալ, եթե բավականին գումար կամ ժամանակ լիներ։
  • Ո՞ր հոբբիից ես հրաժարվել ամենաառաջինը։

Հասարակ հարց․ սիրո՞ւմ ես ճամփորդել։ Որտե՞ղ ես եղել վերջերս։

Լրացուցիչ հարցեր․

  • Կա՞ վայր, որտեղ սիրում ես վերադառնալ նորից ու նորից։
  • Ո՞ր վայրն ընդհանրապես չի արդարացրել սպասելիքներդ։
  • Ո՞րն է գերազանցել սպասելիքներդ։
  • Երբ գնում ես նոր քաղաք, ո՞ւր ես սովորաբար գնում առաջին հերթին։
  • Որտե՞ղ կապրեիր․ մեքենայո՞ւմ, թե նավի վրա։

Կնախընտրես արձակուրդդ անցկացնել սարերո՞ւմ, թե ծովում։ Իսկ գիտեի՞ր, որ հետազոտությունների համաձայն ինտրովերտները նախընտրում են սարերը, էքստրավերտները՝ լողափը։ Դու ինտրովե՞րտ ես, թե էքստրավերտ։

Կարելի է նաև հարցնել, թե ձեր զրուցակիցը մոտ ապագայում անհամբերությամբ ինչի՞ է սպասում։ Միայն հիշեք, որ զրույցը չպետք է վերածվի հարցաքննության։

Մի հարցը մյուսի հետևից մի տվեք։ Ձեր մասին պատմեք, պատասխանեք նրա հարցերին։ Գիտնականների տվյալով, մարդկանց ավելի շատ դուր են գալիս նրանք, ովքեր պատմում են, այլ ոչ թե իրենց փակ են պահում։ Բայց ուշադրություն դարձրեք․ եթե ձեր զրուցակիցը խոսում է միայն իր մասին, վտանգավոր նշան է։

Եվ մի մոռացեք, չնայած ձեր հարցերը պետք է լինեն հետաքրքիր, դրանք չպետք է երկար մտածելու առիթ տան։ Զրուցակիցն իրեն հիմար կզգա, եթե մինչև պատասխանելը փորձի երկար ժամանակ հավաքել մտքերը։

Այդ պատճառով փորձեք սկզբից հարցը ինքներդ ձեզ տալ։ Եթե ձեզ հաճելի է մտածել դրա մասին և պատրաստ եք պատասխանել, խիզախությամբ հարցրեք զրուցակցին։

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք