Ինչի՞ համար են անհրաժեշտ ֆիթնես-հաշվիչները, եթե անգամ չեք զբաղվում սպորտով

April 25, 2019

Մենք  աշխատում ենք շատ, բայց շարժվում ու քնում ենք քիչ, ինչը  վատ է անդրադառնում առողջության վրա։ Նստակյաց կյանքը հանգեցնում է գիրության, սիրտ-անոթային համակարգի խափանման (մինչև անգամ սրտամկանի ինֆարկտ) և երկրորդ տիպի շաքարային դիաբետի։ Քնի անբավարարությունը  կարող է դեպրեսիայի, ճնշման բարձրացման  պատճառ դառնալ և ժամանակի ընթացքում վատացնել մաշկի որակը։
Եթե պարբերաբար փորձում եք առողջ ապրելակերպ վարել հենց այս երկուշաբթի, ֆիթնես-հաշվիչները կօգնեն վերջապես անցնել գործի։ Սպորտով զբաղվելու մասին տասնյակ հոդվածներից ավելի լավ մոտիվացնում են այս սարքերը, երբ ամեն օր փորձում ես ուժերի ներածին չափով լրացնել սահմանված քայլերը։ Ժամանակակից սարքերը չեն սահմանափակվում մարդու միայն ֆիզիկական ակտիվության ցուցանիշով։ Օրինակ՝ JET Sport FT-7C հաշվիչը կարողանում է կարգավորել ճնշումն ու զարկերի քանակը, հաշվարկում է ծախսած կալորիաները, հետևում  քնի փուլերին և դաշտանային ցիկլին։
Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում