Այս գիրքը «Ես քեզ սիրում եմ» ասելու և լսելու համար է. Գերի Չեփմեն

July 30, 2019

newmag-ի հրատարակած «Սիրո 5 լեզուները» գրքի հեղինակ Գերի Չեփմենը ծնվել է 1938 թվականին` Հյուսիսասյին Կարոլինայում: Ամերիկացի հայտնի գրողը դասախոս և հոգեթերապևտ է: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Չեփմենն օգնել է հասկանալ ու պահպանել իրենց հարաբերությունները: Նա հիմնել է և ղեկավարում է «Ամուսնության և ընտանիքի խորհրդատվական կենտրոն:


Գերին ճամփորդում է ամբողջ աշխարհով մեկ, վարում է սեմինարներ և հաղորդումներ: Չեփմենի ռադիոծրագիրը Միացյալ նահանգներում հեռարձակում են ավելի քան 400 ալիքներ:


Նա ամուսնացած է Կարոլին Չեփմեն հետ, ունի երկու երեխա:




Կարդացեք նաև.





Ամերիկացի հոգեբանը հայտնի դարձավ «Սիրո 5 լեզուները» բեսթսելլերով, որը վերածվել էր գրական շարքի: Գրքի միջոցով նա շարունակում է իր առաքելությունը` օգնել զույգերին փրկել իրենց ամուսնական կյանքը, բուժել հարաբերություններն ու հանգստություն բերել ընտանիք: Ըստ Չեփմենի, հաճախ զույգերը չեն հասկանում իրար, չնայած նրան, որ տղամարդն, օրինակ, շատ հօգատար  է: Իրականում, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ զույգերը չեն հասկանում միմյանց սիրո լեզուն:


Սիրո լեզուները տարբեր են, ըստ Չեփմենի` 5-ը, և յուրաքանչյուրն ունի սիրելու և սիրվելու ի՛ր սիրո լեզուն, կամ իր բանաձև: Եթե հասկանաս` ինչ է ուզում կողակիցդ, ավելի հեշտ կլինի նրան երջանկացնել. աշխատանքային խիտ գրաֆիկի և ամենօրյա անվերջանալի հոգսերի արանքում զույգերը հաճախ մոռանում են ցույց տալ, որ սիրում են: Մենք մոռանում ենք հաճոյախոսել, կամ նվերներ տալ մեր սիրելիներին առանց հատուկ առիթի: Այս գիրքը «Ես քեզ սիրում եմ» ասելու և լսելու համար է, այն կօգնի վերլուծել ամուսնական խնդիրներն ու հարթել դրանք առանց ավելի բարդ խնդիրների առաջ կանգնելու: Գրքի շնորհիվ ամուսնացած զույգերը սովորում են խոսել կողակցի լեզվով, նրանց սիրո լեզվով, ու վերջապես գտնում են սիրելու և սիրվելու իրենց բանաձևը:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում  և    Instagram–ում