[InterPress] Որբը հանդիպում է իր պապին․ Ջորջ Սեբուհյանի հուշերը

[InterPress] Որբը հանդիպում է իր պապին․ Ջորջ Սեբուհյանի հուշերը

Նյու Յորքի նախկին պետական համալսարանի պրոֆեսոր և OBSERVER –ի սյունակագիր Ջորջ Սեբուհյանը պատրաստվում էր գրել իր կյանքի պատմությունը, երբ 2013 թ. նրա մոտ ախտորոշվեց Ալցհեյմերի հիվանդությունը:

Սուլող հայը

Հայրս 9 տարեկան էր, երբ իմացավ, որ ազգանունը հայկական է: Մինչև այդ նա չէր լսել այդ բառը, առավել ևս, չգիտեր հայերի մասին:

1940 թվականն էր, Բրոնքսում, նույն տարին, երբ Cincinnati Reds-ը յոթ խաղում պարտության մատնեց Detroit Tigers-ին` երկրորդ անգամ հաղթելով World Series-ում: Նույն տարին Ֆրանսիան վեց շաբաթվա ընթացքում հանձնվեց նացիստական Գերմանիային: Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը մոլեգնում էր օվկիանոսից այն կողմ, պատանի Ռոյը, ում մայրը լքել էր նրան 1931 թ.-ին, թերթ էր բաժանում և ապրում էր իր երրորդ խնամակալ ընտանիքում:

Image result for george-sebouhian

Մի փոքրիկ մթերային խանութ կար անկյունում, ուր մտնում էի ամեն շաբաթ կեսօրին, թերթերը բաժանելուց հետո: Սեփականատերը բարի մարդ էր, միշտ մեղմ էր խոսում և կարծես երջանիկ էր, որ տեսնում էր ինձ: Նա նույնիսկ գովում էր ինձ իր մյուս հաճախորդների մոտ, ինչն ինձ շփոթեցնում էր:

Մի օր նա հարցրեց, թե ինչու է ազգանունս տարբերվում իտալացիներից, որոնց հետ ապրում եմ: Ես ասացի, որ որբ եմ և ծնողներիս չեմ ճանաչում: Նա մտահոգվեց, վաճառասեղանի վրայով առաջ հակվեց ու ասաց, որ ազգաանունս հայկական է: Ես վախեցա: Երբեք չէի լսել այդ բառը, չգիտեի, թե դա ինչ է նշանակում: Այնքան տարօրինակ էր:

Նա հարցրեց. «Որևէ հայի ճանաչու՞մ ես»:

Ես շփոթված էի: «Ովքե՞ր են հայերը»:

«Ինչո՞ւ է ազգանունդ հայկական: Չգիտեի՞ր, որ դա հայկական է:Նրանք քեզ չէի՞ն ասել»:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք