Վրաստանի հայաշատ գյուղում անասնագողություն է եղել. հետքերը` դեպի Թուրքիա

May 21, 2019

Արյունահոսող և այտուցված դեմքով, ձեռնաշղթաները ձեռքին պահակը դեպքից րոպեներ անց պատմում է, թե ինչպես է ամեն ինչ պատահել: Գիշերը ժամը մեկին կողոպտիչները կրակել են հաչող շան վրա, մտել պահակի վագոն-տնակ, ծեծել, կապկպել նրան ու ձեռնաշղթաներ հագցրել:
Կողոպուտից հետո պահակը քանդել է կապերն ու հասել անասնատիրոջ տուն: Անմիջապես ոստիկանություն են զանգել, դիմել են սահմանապահներին: Գողերը փորձել են իրենց հետ Թուրքիա տանել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Սահմանապահները նրանց կանգնեցրել են մինչև սահմանը հատելը, վերադարձրել են անասունները: Անասնագողերը փախել են:
Ախալքալաքի հայաբնակ գյուղերում մեծ անասնագողության դեպքերը պարբերական են: Միայն Օգմրցյանների անասնագոմից սա երեք տարում գողության երրորդ դեպքն է: Եվ ամեն անգամ հետքերը տարել են դեպի Թուրքիա: Ջավախահայերն անհանգստանում են իրենց ընտանիքների անվտանգության համար:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առիթով քրեական գործ է հարուցել:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում