Ռոնալդուի հետ հանդիպումը սեր էր՝ առաջին հայացքից․ Ջորջինա Ռոդրիգես

Ռոնալդուի հետ հանդիպումը սեր էր՝ առաջին հայացքից․ Ջորջինա Ռոդրիգես

Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, որ չնայած ֆուտբոլային աստղի հետ համատեղ կյանքի «դժվարություններին», իրենց սերը վեր է ամեն տեսակ ճնշումներից։

Սա հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինն է՝ Ջորջինա Ռոդրիգեսը, որը The Sun ամսագրին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլային աստղի հետ համատեղ կյանքի «դժվարությունների», «առաջին հայացքից» միմյանց սիրահարվելու և մի շարք այլ հարցերի շուրջ:

Խոսելով իր հարաբերությունների մասին՝ 25-ամյա Ռոդրիգեսը խոստովանել է, որ թեև դժվար է ապրել հայտնի մարդու հետ, որը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, սակայն արժևորում է իրենց միասնությունը և չափազանց երջանիկ է նրա կողքին:

«Նրա հանդեպ զգացածս վեր է ամեն զգացմունքից, ցանկացած ճնշումից: Միասին մենք ավելի ուժեղ ենք, և մեր միջև փոխադարձ հիացմունք կա»,- հայտնել է Ռոդրիգեսը:


Կարդացեք նաև․ 


Ապա իսպանացի մոդելը ոգևորությամբ պատմել է պորտուգալացի հարձակվողի հետ իր առաջին հանդիպման մասին՝ պնդելով, որ իրենց առաջին հանդիպումը «սեր էր առաջին հայացքից»։ Նրա խոսքով՝ իրենք առաջին անգամ հանդիպել են Իսպանիայի Gucci խանութում, որտեղ Ռոդրիգեսը վաճառողուհի էր աշխատում, դրանից հետո՝ մի քանի օր անց, զույգը կրկին հանդիպել է միջոցառման ժամանակ: Չնայած հայտնի աստղի հետ շքեղ կենսակերպին՝ Ջորջինան հայտնել է, որ փողն ու հարստությունն իր համար էական չեն: Զույգը համատեղ դուստր ունի: Հայտնի ֆուտբոլիստն ունի ևս 3 երեխա՝ ծնված փոխնակ մայրերի օգնությամբ:


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում


Գրել կարծիք