Ինչպե՞ս է պետք խոսել՝ ավելի ինքնավստահ տեսք ունենալու համար

June 14, 2019

Ինչպիսի տպավորություն կթողնեք՝ կախված է ձեր ձայնից և խոսքի ձևից: Եթե ցանկանում եք ղեկավարի հետ զրուցելիս կամ կոլեգաների առաջ ելույթ ունենալիս վստահ լինել, ապա այս խորհուրդները կօգնեն ձեզ:


Նախ՝ հասկացեք, թե ինչ է պետք փոխել:


Գնահատեք ձեր խոսքը և որոշեք, թե ինչի վրա պետք է աշխատել: Եթե ինքնուրույն դժվար է հասկանալ, օգնություն խնդրեք ընկերոջից, գործընկերոջից կամ էլ ձայնագրվեք:


Ինտոնացիա


Մեր արտահայտչաձևից է կախված, թե ինչպես մեզ կընկալի լսողը: Օրինակ՝ յուրաքանչյուր նախադասության վերջում հարցական ինտոնացիան վստահություն է ներշնչում ձեր խոսքերին:


Տեմպ


Բավականին արագ խոսքը տպավորություն է ստեղծում, որ նյարդայնանում եք, այնպես որ, որքան հանգիստ խոսեք, այնքան ավելի ինքնավստահ տեսք կունենաք:


Բարձրություն


Ավելի բարձր կամ ցածր խոսքը նույնպես վստահություն չի ավելացնում: Փորձեք խոսել սովորականից մի փոքր բարձր, որպեսզի ձեր ձայնը հստակ լսելի լինի, բայց միևնույն ժամանակ կոպիտ և անկիրթ չթվաք:


Դադարների լրացում


«Ա՜», «ը՜», «դե՜» և նմանատիպ ձայները դժվարացնում են լավ ընկալել խոսքը: Փորձեք խուսափել այդ ձայնարկություններից:


Մակաբույծ բառեր


Դուք ինքնուրույն չեք նկատի ձեր խոսքում եղած սխալներն ու մակաբույծ բառերը: Այստեղ ինչ-որ մեկի կարիքը կունենաք: Հնարավոր է՝ դուք միշտ նույն բանն եք ասում՝ փորձելով ժամանակ ձգել՝ ինչ-որ հարցի պատասխանելիս, բայց ինքներդ չեք զգում: Փոխարենը՝ ձեր խոսակցին տհաճություն եք պատճառում:


Կարդացեք


Գրքեր կարդալն օգնում է հղկել խոսքը, նոր բառեր սովորել և արտահայտվելիս հեշտությամբ համապատասխան բառեր գտնել: Հատկապես հանրային գործիչների համար կարևոր են բովանդակալից ելույթները: newmag-ը առաջարկում է ընթերցել ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» և Ջասթին Տրյուդոյի «Ընդդհանուր հայտարար» գրքերը: Կոլեկցիոն ընտրանին կարդալով՝ դուք ոչ միայն կիմանանք եվրոպացի առաջնորդների կենսագրության հետաքրքիր պատմությունները, այլև բառապաշարը կհարստացնեք նոր բառերով:


Lifehacker