Ինդոնեզիայում քվեաթերթիկ հաշվողները շարունակում են մահանալ. արդեն կա 119 զոհ

April 25, 2019

269 միլիոն բնակչություն ունեցող երկրում որոշեցին նույն օրը անցկացնել նախագահի, խորհրդարանի ստորին, վերին պալատների, տեղական օրենսդիր մարմինների ընտրություններ: Քաղաքացիներն էլ որոշեցին աննախադեպ ակտիվություն ցուցաբերել և ընտրելու իրավունք ունեցող 192 միլիոն քաղաքացիների 82%-ը մասնակցեց ընտրությանը:
Երեկոյան սկսվեց ձայների հաշվարկը, պարզվեց, որ առաջացել է այնպիսի խառնաշփոթ, որ քվեաթերթիկները հաշվել, դասակարգել, հաշվառել անհնար է: Ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին էլ շտապեցնում են:
Օր ու գիշեր ընթանում էր ձայների հաշվարկ, հազարավոր պատասխանատուներ աշխատում էին առանց հանգստի, կորցնում էին թվերը, նորից էին հաշվում: Երկու օր անց 500 մարդ հայտնվեց հիվանդանոցում, ոմանք սկսեցին մահանալ:

Երկու օր անց 500 մարդ հայտնվեց հիվանդանոցում, ոմանք սկսեցին մահանալ:

Երեքշաբթի պարզ դարձավ, որ հաշվարկը վերածվում է համազգային ողբերգության: Հաշվողներից 91-ը մահացան, գերհոգնածությունից ուշաթափվում էին նաև ոստիկանները, որոնք հսկում էին ընտրատեղամասերը: Նրանցից 15-ը նույնպես մահացան:
Այսօր պարզ դարձավ, որ մահացածների թիվն աճում է, այս պահին զոհերի թիվն արդեն 119 է: Երկրի նախագահը նրանց անվանել է «ժողովրդավարության մարտիկներ», խոստացել օգնել նրանց ընտանիքներին, որոնք կստանան 2100-ից 2500 դոլար փոխհատուցում: Ձայների հաշվարկը շարունակվում է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում