Ինդոնեզիայում քվեաթերթիկները հաշվելիս մահացել է 272 մարդ

April 29, 2019

Գերհոգնածության պատճառն այն է, որ ապրիլի 17-ին անցկացվեցին միաժամանակ բոլոր հնարավոր ընտրությունները, նախագահի, խորհրդարանի երկու պալատների ու նահանգային խորհրդարանների: 810 հազար ընտրատեղամասեր եկան 150 միլիոն քաղաքացիներ ու միաժամանակ ընտրեցին բոլոր հնարավոր պաշտոնյաներին:
Մարդկանց տրամադրությունը բարձր էր, նրանք կրում էին կոմիքսների հերոսների հագուստ, ուրախ էին, քանի որ համաշխարհային ռեկորդ էին սահմանել՝ ընտրելով 245 հազար պատգամավորի մեկ օրվա ընթացքում: Գործի էին դրել նաև փղերին՝ ցուցադրելով զբոսաշրջային գրավչությունը:
Այս ոգևորությունը, սակայն, խամրեց, երբ պարզ դարձավ, որ ընտրական հանձնաժողովների հարյուրավոր աշխատակիցներ մահացել են: Երկրի նախագահը խոստացել է փոխհատուցել նրանց ընտանիքների անդամներին:



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում