[InterPress] Էրդողանը` խաղաղության սպառնալիք

January 12, 2019

Քանի դեռ Թուրքիան կռվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ, այդպատերազմը չի կարող սահմանափակվել Թուրքիայի սահմաններով: Դա մի իրավիճակ է, որըսպառնում է կայունությանը Սիրիայում ու Իրաքում, ԱՄՆի գործընկերների ու դաշնակիցներիանվտանգությանը:
Այս շաբաթ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ամերիկյան զինվորականները Սիրիայից չեն հեռանա, քանի դեռ Թուրքիայի հետ սիրիական քրդերին պաշտպանելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել: Այդ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը օրեցօր փոխվում է,  հետևաբար նրա հայտարարության ճշմարտացիությունը ոչ համոզիչ է: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա ընդունել է որպես պատերազմի հայտարարություն, հրաժարվել է հանդիպել Բոլթոնին և սպառնացել է, որ թուրքական ուժերը կմտնեն Սիրիա, երբ հանդիպումն ավարտվի:
Նա առաջարկում էր պաշտպանել Իսլամական պետության դեմ պայքարում Միացյալ Նահանգների առավել արդյունավետ դաշնակիցներին, սակայն այդ պարզ առաջարկին հետևած արձագանքը ցույց է տալիս, թե որքան են երկու երկրները հեռացել միմյանցից, չնայած թուրք պաշտոնյաները ամերիկյան զորքի հեռացումը դրական քայլ էին համարել: Դա մատնանշում է նաև մի անախորժ ճշմարտություն. Էրդողանը միջամտում է Սիրիայի գործերին Քրդական ինքնիշխանության վրա հարձակվելու միջոցով:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում