Ինչո ՞ւ է iPhone-ը անջատվում ցրտին, ու ինչպես պայքարել դրա դեմ

January 16, 2019

iPhone-ի հետ ի՞նչ է կատարվում ցրտին


iPhone-ը դժվար է գործում սառն օդում: Հեռախոսի մարտկոցը արագ է նստում, հեռախոսը «կախվում է» կամ աննկատ անջատվում:


Apple-ը զգուշացնում է, որ iPhone-ի  նորմալ է գործում   0-ից  +35° ջերմաստիճանի պայմաններում:  +20-ից  +45°-նն  անջատված վիճակում գտնվող հեռախոսի համար  լավագույն ջերմաստիճանն է: 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում iPhone-ի էկրանը վատ է գործում, սմարթֆոնը  կորցնում է կապը: Պատճառն այն է, որ iPhone-ի մարտկոցը լիթիում-իոնային է:  Սառը միջավայրում իոնային մարտկոցը կորցնում է իր հատկությունները, ներքին դիմադրությունը մեծանում է, հզորությունը՝ նվազում: Հզորության կորուստը, իհարկե, ժամանակավոր է,  բայց iPhone-ը կարող է դրա պատճառով անջատվել , նույնիսկ  եթե  մարտկոցը քիչ է լիցքաթափված:




Կարդացեք նաև.



Ինչպե ՞ս պայքարել դրա դեմ




  1. Փողոց դուրս գալուց առաջ  iPhone-ը 100% լիցքավորեք : Որքան շատ է այն լիցքավորված, այդքան երկար  հեռախոսը կաշխատի:




  2. iPhone-ը  պահեք պատյանի մեջ, քանի որ այս դեպքում հեռախոսը  արագ չի սառչի:




  3. Ականջակալով եղեք, որպեսզի զանգի դեպքումստիպվածչլինեքհեռախոսըհանել  տաքգրպանից:




  4.  Ներբեռնեք  «ծանր» խաղեր կամ ծրագրեր: Դրանք  կաշխատեցնեն հեռախոսի պրոցեսորը ու թույլ չեն տա, որ մարտկոցը սառչի:




5. iPhone-ը ձմռանը մի՛ օգտագործեք որպես նավիգատոր,  քանի որ այդպես հեռախոսն ավելի արագ կանջատվի:


6. iPhone-ը պահեք ձեր մարմնին մոտիկ, որ արագ չսառչի:


lifehacker


Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում