Իրանի միջուկային ճգնաժամը մտավ նոր փուլ

May 9, 2019

Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «Ուրանի հարստացման  սահմանափակումներերին ալևս չենք հետևելու: Ուրանի հարստացման առավելագույն մակարդակ այլևս չի լինելու»:
Իրանն իր որոշման մասին տեղեկացրել է միջուկային գործարքի բոլոր կողմերին, բացի ԱՄՆ-ից:  ԱԳ նախարար Զարիֆն էլ անձամբ մեկնել է Մոսկվա նամակը Լավրովին հանձնելու: Իրանը վերջնաժամկետ է դրել, եթե 60 օրվա ընթացքում Վաշինգտոնը կվերադառնա 2015-ին կնքած համաձայնությանը, փաստաթուղթն այլևս չի գործելու նաև Իրանի համար:
Ռուսաստանը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է ԱՄՆ-ին, ԵՄ-ն, որը նույնիսկ ստեղծել էր ամերիկյան պատժամիջոցները շրջանցող համակարգ Իրանի համար, այսօր Թեհրանին այլևս չի պաշտպանել՝ մերժելով իրանական վերջնաժամկետները:



Կարդացեք նաև.



Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն էլ  համատեղ հայտարարություն են տարածել: Մի կողմից Իրանին կոչ են արել դուրս չգալ համաձայնագրից, մյուս կողմից ափսոսանք են հայտնել ամերիկյան նոր պատժամիջոցների համար:
Իրանի միջուկային գործարքը Վիեննայում կնքվել էր 2015-ի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը: Կողմերն այն որակում էին պատմական համաձայնություն: Իրանը սահմանափակում էր աշխատանքները, որոնք տեսականորեն կարող էին հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը, ինչի դիմաց վերանում էին սահմմանված պատժամիջոցները: Դոնալդ Թրամփը, սակայն, Օբամայի վարչակազմի բանակցած փաստաթուղթն աղետ էր որակել ու միակողմանի չեղարկել իր մասնակցությունը արդեն կնքված համաձայնագրին: Պատժամիջոցները վերականգնվել էին: ԵՄ-ը մեծ դժվարությամբ Իրանին համոզում էր չանել նույնը, ելքեր գտնել: Թեհրանի համբերությունը, սակայն, ի վերջո տեղի տվեց: Միջուկային լարվածությունը նոր փուլ կմտնի 60 օրից:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում