[InterPress] Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները ջերմանում են

[InterPress] Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները ջերմանում են

Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հայերը հպարտանում են իրենց փոքր երկրով, որն ունի հարուստ մշակույթ և պատմություն, և սիրում են նմանությունները գտնել Հայաստանի և Իսրայելի միջև: Մի թեմա էլ կա, որը նրանք երբեք չեն հոգնում քննարկել` Հայոց ցեղասպանությունը և թե քանի երկիր դեռ պետք է այն ճանաչի որպես պատմական փաստ:

Նանա Մնացականյանն այն զբոսաշրջային ընկերության տնօրենն է, որ կազմակերպել է դեպի Իսրայել ուղիղ թռիչքները և ասում է, որ հիասթափված էին, երբ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցով կազմակերպված քվեարկությունը չեղարկվեց: «Ես ակնկալում էի, որ հրեական պետությունը կհասկանա, թե ինչքան կարևոր է դա մեզ համար», – ասում է նա:

Շատերը Հայաստանը պատկերացնում են որպես աղքատ երկիր` վատ ենթակառուցվածքներով: Ճիշտ է, որ զբոսաշրջիկներն անտեղ արագընթաց շատ ճանապարհներ չեն գտնի, գազատարները փոքր գյուղերում անկանոն են և տգեղ, բացի այդ էլ կովերն են հաճախ շրջակայքում թափառում: Բայց ամենաշատն ուշադրություն են գրավում ավանդական հացը` լավաշը թխող ծեր կանայք: Ուտելիքը Հայաստանում պարզ է և Էժան: Այնտեղ շատերՆ անգլերեն չեն խոսում, բայց Երևանի կենտրոնում մի քանի շքեղ հյուրանոց կա: Հայաստանում հուսով են, որ զբոսաշրջությունն արագ կզարգանա, թեև հակամարտության մեջ են հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այժմ Armenia Air-ն առաջարկում է շաբաթական երկու թռիչք դեպի Բեն Գուրիոն և Հայաստանում հուսով են գրավել իսրայելցի զբոսաշրջիկների ուշադրությունը:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք