[InterPress] Էրդողանը մտածում է Ստամբուլի Այա Սոֆիան վերանվանել մզկիթ

March 28, 2019

Այա Սոֆիա թանգարանը նորից մզկիթի վերածելու կոչերը հակասություններ են առաջացրել և բարկացրել քրիստոնյաներին:
Կիրակի հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերանվանել պատմական շենքը, ասելով.«Զբոսաշրջիկները գալիս են Կապույտ մզկիթ, նրանք ինչ-որ բան վճարու՞մ են…  մենք էլ նույնը Այա Սոֆիայի դեպքում կանենք»:
Հարցին, թե արդյոք կվերացվի քաղաքի տեսարժան վայր մուտքի վճարը, նա պատասխանել է. «Դա հնարավոր չէ… բայց մենք այն կարող ենք վերացնել, եթե Այա Սոֆիան կոչվի մզկիթ, ոչ թե թանգարան»:
Իր գեղեցկությամբ ու ընդգրկունությամբ հայտնի թանգարանը գրեթե 90 տարի բոլոր կրոնների հավատացյալներին խորհելու, մտածելու կամ պարզապես ճարտարապետությունը վայելելու հնարավորություն է տվել:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում