Ինչո՞ւ է գրող Ջոան Ռոուլինգը ձևացրել, թե տղամարդ է

May 1, 2019


Ռոուլինգի երկրպագուները գիտեն, որ նա դետեկտիվներ գրում է Ռոբերթ Գելբրեյթի անունով: Որոշ ժամանակ անգամ գրողը թաքցրել էր, որ գրող Գելբրեյթը և Հարրի Փոթերրի մայրը նույն մարդիկ էին: Նա, պարզապես ուզում էր այդպես պարզել, թե  դետեկտիվները հայտնի կդառնան՝ համաշխարհային համբավի ազդեցության տակ չլինելով: Պարզեց, որ թեկուզ տաղանդավոր գրվածքները սպանությունների և բաժանումների մասին կարող են այդքան էլ հաջողված չլինեն, ինչքան 7 հատորով պատմվածքները կախարդության և մոգության մասին:
Գելբրեյթը, սակայն Ռոուլինգի միակ տղամարդկային կեղծանունը չի եղել: Պարզվում է, որ երբ առաջին անգամ վաճառքի է հանվել Հարրի Փոթերի գիրքը կազմի վրա եղել են խորհրդավոր նշաններ՝  JK Rowling: Ռոուլինգը K- ն պարզապես վերցրել է հորական տատի անունից:



Կարդացեք նաև.



Գուշակենք՝ ինչու:  Հրատարակչուհիները կասկածանքով էին նայում կին գրողներին և վստահ էին, որ տղամարդ գրողների լսարանը երբեք չի կարդա կնոջ գրած գիրք: Անգամ նրանք չէին էլ հավատում, որ Հարրի Փոթերրի գրքերը լավ կվաճառվեն:

Շատ շուտով պատանի մոգի մասին պատմող պատմությունը դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Գիրքը կարդում էին և´ տղաները, և′ աղջիկները, և´ դեռահասները և′ մոխրագույն մազերով ֆանտազիայի սիրահարները: Ջոն Ռոուլինգը շուտով դուրս կգա մականվան ստվերից և բոլորը կփորձեն մոռանալ, թե ինչպես էր մեծ գրողը արական կեղծանունի տակ քողարկվել: Միայն K տառն է, որը հիշեցնում է, որ գենդերային կարծրատիպերը հիմնավորված չեն:

bestseller.am





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում