[Իրականում՝ ոչ] Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելը ճի՞շտ որոշում է

April 3, 2019

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշումն այնքան արտառոց էր, որ սովորաբար ամեն ինչից վեր կանգնող մշակութային գործիչները կոնսոլիդացվեցին ու վարչապետին դիմեցին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին պաշտոնից ազատելու պահանջով:
Իրականում Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելը ճիշտ որոշում էր, որովհետեւ նույն մարդը չի կարող մի քանի պաշտոն զբաղեցնել, անկախ նրանից, թե որքան տաղանդավոր է այս կամ այն ոլորտում: Թատրոնի տնօրենը վարչական պաշտոն է, գեղարվեստական ղեկավարը նույնպես պաշտոն է, բայց այլ գործառույթներով, հետեւաբար նույն մարդը չի կարող նստել երկու տարբեր աթոռների: Նույնն է, որ կառավարությունն ու խորհրդարանը ղեկավարի նույն մարդը՝ ինչ թե շատ տաղանդավոր գործիչ է:

Նույնն է, որ կառավարությունն ու խորհրդարանը ղեկավարի նույն մարդը՝ ինչ է թե շատ տաղանդավոր գործիչ է:

Աշխատանքից ազատելը ճիշտ է, որովհետեւ տնօրենի պաշտոնը առաջին հերթին վարչական է: Տնօրենն ամեն օր գործ ունի հարյուրավոր փաստաթղթերի հետ, բայց մաեստրոն հայերեն չգիտի: Խնդիրն այն է, որ Հայաստանում փաստաթղթաշրջանառությունը հայերեն է, տնօրենի հրամանները հայերեն են, նախարարություն ուղարկվող փաստաթղթերը հայերեն են: Լեզուն չիմանալով նա ինչպե՞ս կարող է ստորագրել այդ փաստաթղթերը, կամ հայերեն հրամաններ գրել:
Լեզուն չիմանալով նա ինչպե՞ս կարող է ստորագրել այդ փաստաթղթերը, կամ հայերեն հրամաններ գրել:

Օրբելյանին աշխատանքից ազատելը ճիշտ որոշում է, որովհետեւ նա գործի է ընդունվել օրենքի կոպիտ խախտումով, հետեւաբար նրա իշխանությունը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լեգիտիմ չէ: Ինչպե՞ս կարող ես արդար ղեկավար լինել, եթե եկել ես հավանաբար ոչ այնքան արդար եղանակով: Օրենքի խախտումով նշանակվելու պատասխանատվությունը նախկին իշխանությանն է, բայց մի՞թե մաեստրոյին դա ազատում է պատասխանատվությունից:   

Բայց՝ Օրբելյանին պաշտոնից ազատելը ճի՞շտ որոշում է: Իրականում՝ ոչ


Օրբելայնին աշխատանքից ազատելը սխալ է, որովհետեւ այո՛, երբեմն պետությունը պետք է բացառություններ անի: Այդպես անում են բոլորը, եթե պետք է: Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներն են անում տարբեր պահանջների, տարբեր կարիքների համար: Նորմալ է, եթե բացառիկ մարդու համար բացառություն է արվում:
Նորմալ է, եթե բացառիկ մարդու համար բացառություն է արվում

Օրբելյանը սովորական վարչարար չէ: Նա պետծառայող չէ, վարչության պետ չէ, ոստիկանատան պահակ չէ: Օրբելյանը արվեստի մենեջեր է, բացառիկ ունակություններով արվեստագետ, որին խնդրել են գալ Հայաստան:
Օրբելյանին ազատելը սխալ է, որովհետեւ այս 2 տարում նա ոտքի կոնգնեցրեց Հայաստանում մեռնող այս ոլորտը:
2 տարում նա ոտքի կոնգնեցրեց Հայաստանում մեռնող այս ոլորտը:

Նա հյուրախաղերի է տանում արտիստներին, որոնք տասնամյակներով այլ բեմ չէին տեսել: Նա այսօր համերգասրահներ է լցնում: Էլ ո՞ւմ համար են բացառությունները, եթե ոչ՝ Օրբելյանի:
Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը սխալ է, որովհետեւ նա իր սեփական գումարներն է ներդնում հյուրախաղեր կազմակերպելու գործում, իր սեփական միջոցներով դաշնամուրներ է գնում թատրոնի համար: Ֆինանսները տնօրենի ձեռքում են, գեղարվեստական ղեկավարը բյուջեի հետ կապ չունի: Տնօրենի պաշտոնից ազատված և միայն որպես գեղարվեստական ղեկավար պաշտոնավարող Օրբելյանը ոչ մի մոտիվացիա չի ունենա սեփական ֆինանսները ներդնելու համար:


Կառավարությունը պե՞տք է փոխհատուցի ՋՕԸ աշխատակիցներին




Հիմա ՝ Օրբելյանին պաշտոնից ազատելը ճի՞շտ որոշում է


Եվս մեկ անգամ՝ ոչ: Խնդիրն այն է, որ Հայաստանում թատրոնների կառավարման համակարգը հնացած է և վերանայման կարիք ունի: Այո՛, թատրոնում գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը նույն մարդը պետք է լինի: Մշակութային «ապրանք» ստեղծողն ու գումար ծախսողը չեն կարող տարբեր մարդիկ լինել:
Մշակութային «ապրանք» ստեղծողն ու գումար ծախսողը չեն կարող տարբեր մարդիկ լինել:

Արվեստը իռացիոնալ երեւույթ է: Փող ծախսելու «սպառնալիքի» առջեւ կանգնած տնօրենի ռացիոնալ հայացքի ներքո նույնիսկ ամենահանճարեղ գործը կարող է տապալվել: Մյուս կողմից՝ ապաշնորհ գեղարվեստական ղեկավարը ինքը պետք է կրի ծախսերի պատասխանատվությունը, ոչ թե տնօրենը: Այսինքն՝ Օրբելյանի դեպքը ոչ թե մի բացառիկ պատմություն է, այլ օրինաչափություն:
Օրբելյանի դեպքը ահազանգ է հիվանդ համակարգի մասին: Առիթ է, որպեսզի կառավարությունն ու խորհրդարանը քննարկեն օրենսդրությունը թարմացնելու հարցը, բայց չվնասելով, չցավեցնելով ու չվիրավորելով տաղանդավոր, վաստակաշատ ու հազվագյուտ ունակությունների տեր մարդկանց:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում