«Աշխարհի Փրկիչն» անհետացել է. ո՞ւմ մոտ է Լեոնարդո դա Վինչիի վրձնած վերջին կտավը

April 6, 2019

Անհետացել է աշխարհի ամենաթանկարժեք կտավը, այս մասին հայտնում է The New York Times-ը: Նյու Յորքում Christie’s-ի 19 րոպե տևած աճուրդում լոտի մեկնարկային գինը 100 միլիոն դոլար էր։ Անանուն մի գնորդ հեռախոսային զանգով նկարը գնել էր 450,3 միլիոն դոլարով։

Անանուն մի գնորդ հեռախոսային զանգով նկարը գնել էր 450,3 միլիոն դոլարով։

Աճուրդից մեկ ամիս հետո Արաբական Միացյալ Էմիրություններում Լուվրի մասնաճյուղը հայտարարեց, որ կտավը կցուցադրվի Աբու Դաբիում: 2018-ի սեպտեմբերին ցուցադրությունը անհայտ պատճառով չեղարկվեց: Այսօր ԱՄԷ Լուվրի մասնաճյուղի աշխատակիցները The New York Times-ին ոչ պաշտոնապես ասել են, որ չգիտեն՝ որտեղ է կտավը:
«Աշխարհի Փրկիչը» կտավը Փարիզի Լուվրում էլ չեն գտնում, թերթին հայտնել է աղբյուրը:
Ֆրանսիացի պաշտոնյաները, սակայն, ակնկալում են, որ կտավը սեպտեմբերին կհայտնվի Փարիզում կայանալիք  ցուցահանդեսում, որը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին:
Գուցե նկարը գնորդի մոտ է՝ գրում է The New York Times-ը: Թերթի աղբյուրի խոսքով՝ գնորդը Սաուդյան արքայազն Բադր իբն Աբդուլլահ Ալ-Սաուդն է:՛՛
Գնորդը Սաուդյան արքայազն Բադր իբն Աբդուլլահ Ալ-Սաուդն է:

Մի վարկածով՝ նկարը չի ցուցադրվել ԱՄԷ-ում: Արքայազնը որոշել է այն պահել իր մոտ: The New York Times-ը փորձել է պարզաբանում ստանալ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատնից, բայց ապարդյուն: Թերթի աղբյուրը, որը ծանոթ է վաճառքի բոլոր մանրամասներին, վստահեցնում է, որ աճուրդից հետո կտավը պիտի ուղարկվեր Եվրոպա:
Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Դիան Մոդեստինին, որը մասնակցել է «Աշխարհի Փրկչի» ռեստավրացիային, պատմել է, որ ապահովագրական ընկերությունը պատրաստվում էր Ցյուրիխում հետազոտել նկարը, բայց փորձաքննությունը չեղարկվել է: Փորձագետ Դանիել Ֆաբիան, որը պետք է մասնակցեր հետազոտությանը, հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Հեղինակ՝ Արփի Մուրադյան





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում