Լիբիայում սկսվել է քաղաքացիական մեծ պատերազմ: Ինչո՞ւ է դա կարևոր

April 8, 2019

Լիբիայում տևական ժամանակ է գործում է 2 իշխանություն: Միջազգային հանրությունը ճանաչում է Տրիպոլիի կառավարությունը, բայց երկրի հակառակ կողմում գործում է խորհրդարան, որի բանակը երկրի ամենակենսունակ ռազմական ուժն է: Արևմտյան երկրները խորհրդարանն ու դրա բանակը ղեկավարող մարշալ Խալիֆա Հաֆթարի իշխանությունը չեն ճանաչում: Ռուսաստանը ճանաչում է երկու կողմին էլ: Դեռ անցած տարի արևմտյան մամուլն ահազանգում էր, որ Ռուսաստանը հակաօդային, հակահրթիռային գերժամանակակից համակարգեր է տեղակայում Լիբիայում, ավելին, մարշալ Հաֆթարը բարձրացել էր ռուսական ռազմանավ, որտեղ տեսակապով բանակցել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ: Հանդիպել էր նաև ԱԳ նախարար Լավրովին:
Բայց դա չի նշանակում, որ Հաֆթարը ռուսամետ է: Նա մոտ 2 տասնամյակ եղել է ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ապրել է Միացյալ Նահանգներում՝ որպես Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադդաֆիի թշնամի, եղել է ԱՄՆ քաղաքացի և լիբիական պատերազմում ակտիվ մասնակցել է Կադդաֆիի տապալմանը:
Ամեն դեպքում, բրիտանական լրատվամիջոցներն արդեն 2 տարի ահազանգում են. Ռուսաստանը Հաֆթարի բանակը զինում է, ամրանում է Միջերկրական ծովում: Սա նշանակում է, որ Ռուսաստանը 2-րդ խոշոր հենակետն է ձեռքբերում այստեղ Սիրիայի Տարտուս նավահանգստից հետո:

Ռուսաստանը 2-րդ խոշոր հենակետն է ձեռքբերում այստեղ Սիրիայի Տարտուս նավահանգստից հետո:

Հետևաբար, Մոսկվայի ազդեցությունն ընդլայնվում է: Լիբիական ափից Ռուսաստանը կհսկի Միջերկրական ծովով անցնող նավերը, Պարսից ծոցից նավթի տեղափոխման ուղիները:


Կարդացեք նաև



Հաջորդը՝ բուն նավթ: Լիբիան նավթով շատ հարուստ է, ընդ որում, այստեղ նավթը հեշտ է արդյունահանվում: Կադդաֆիին տապալելուց հետո սկսվեց դաժան մրցակցություն, Լիբիայի նավթի պաշարներն Աֆրիկայում ամենամեծն են և ունեն առանցքային նշանակություն Եվրոպայի համար: Պայքարն ընթանում է ոչ միայն նավթ արդյունահանելու, այլև, ինչպես նշվեց, այն տեղափոխելու ճանապարհների համար:
Պայքարն ընթանում է ոչ միայն նավթ արդյունահանելու, այլև, ինչպես նշվեց, այն տեղափոխելու ճանապարհների համար:

Եվ միգրացիա: Կադդաֆին բազմիցս զգուշացնում էր, որ ինքն անձամբ է հսկում անկառավարելի միգրացիոն հոսքերը, որ Լիբիան տրոհելու դեպքում միգրանտները կլցվեն Եվրոպա: Լիբիայի նկատմամբ հսկողությունը տալիս է նաև դեպի Եվրոպա միգրացիան կարգավորելու լծակներ: Սա շատ էական գործոն է, որը կարող է խաղարկվել քաղաքական այլ հարթություններում Եվրոպայի հետ հարաբերություններում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում