Լիոնել Մեսսիի որդին մոռացել էր՝ որ ակումբին է պետք երկրպագել

August 29, 2019







Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 5-2 հաշվով առավելության է հասել «Բետիսի» նկատմամբ:


Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացել է Նաբիլ Ֆեկիրը:


«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը հանդիպումը դիտել են տրիբունայից. վնասվածքի պատճառով երկուսն էլ բաց են թողել խաղը:


Մեսսիի հետ են եղել նրա երկու որդիները` Մատեոն և Տիագոն:


3 տարեկան Մատեոն, որն ակնհայտորեն վայելում էր ֆուտբոլային հանդիպումը, տոնում է Բարսելոնային խփած գոլը (երբ Ֆեկիրն առաջ է մղել «Բետիսին» հաշվի մեջ): Անդալուզյան ակումբի գոլը տոնելուց հետո Սուարեսը հիշեցնում է Մատեոյին, որ իրենք երկրպագում են Բարսելոնային, և պետք չէ ուրախանալ անդալուզյան ակումբի գոլից:






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում