[Mercedes Benz Fashion Week Tbilisi] Ո՞րն էր աշուն-ձմեռ լավագույն հավաքածուն

May 8, 2019

Ալեքսանդր Ախալքացիշվիլի | Աշուն-ձմեռ | 2019/2020


Դժվար արտաբերվող ազգանունով Ալեքսանդրը կոնստրուկտիվիստական հանճար է: Նրա հագուստները միշտ ունեն չափազանց բարդ ձևվածք և իդեալական են կարված: Այս հավաքածուն լավագույնն էր ամբողջ ֆեյշըն վիքի ընթացքում: Ալեքսանդրը հմտորեն խաղում է ծավալների հետ, հաճախ չափազանցելով  և փոխելով մարդու մարմնի համաչափությունները: Սա իսկական դիզայն է, ոչ թե «hype»: Այն միաժամանակ շատ ժամանակակից է և նույնքան տպավորիչ կլինի տարիներ անց: Այնպես որ եթե ուզում եք գումար ծախսել իսկապես դիզայներական հագուստի վրա, ապա Ալեքսանդրի հագուստները արժանի են ձեր ուշադրությանը:
[gallery ids="56875,56874,56873,56872,56871,56870,56869,56868,56867"]





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում