Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել վիրահատված աղջիկները

Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել վիրահատված աղջիկները

«Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթներին կարող են մասնակցել նաև վիրահատված դեմքով և մարմնով աղջիկներ, դա արգելված չէ, բայց նախընտրելի է բնական գեղեցկությունը, նաև ինտելեկտը:

Այս մրցույթներին այս տարի Հայաստանից մասնակցող աղջիկները դեռ պետք է ընտրվեն: Հուլիսի 9-ին Գյումրիում կկայանա «Միսս տիեզերք Արմենիան»: Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 15-ին Երևանում կկայան «Միսս աշխարհ Արմենիան»:

Գեղեցկության մրցույթների կազմակերպիչները հանրությանը կոչ են անում չծաղրել մասնակցող և հաղթող աղջիկներին: Դրա հետևանքով ավելի քիչ աղջիկներ են դիմում և ընտրելու մեծ հնարավորություն չի լինում:


Կարդացեք նաև.


«Միսս աշխարհ» մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել նաև սփյուռքից: Անցած տարի հայաստանը ներկայացրել է իրանահայ գեղեցկուհի:

Եվ ամենաուշագրավ մրցանակի մասին: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան անվճար սովորել Միացյալ Նահանագներում՝ Վիրջինիա նահանգի Հոլինս համալսարանում: Սա արվում է՝ գեղեցիկ ինտելեկտուալներին մրցույթ բերելու համար:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք