[InterPress] Ղարաբաղը հանցավորության միջազգային կենտրոն ներկայացնող նոր գիրք է հրատարակվել

[InterPress] Ղարաբաղը հանցավորության միջազգային կենտրոն ներկայացնող նոր գիրք է հրատարակվել

Գրքի անհայտ ծագումն ու դժվար ապացուցելի մեղադրանքները ենթադրում են, որ սրանով ջանքեր են գործադրվում միջազգային մեդիայում սև PR տարածել հայկական ուժերի կողմից վերահսկվող Արցախի մասին:

Narco Karabakh վերնագրով գիրքը հրատարակվել է հունվարին: Այն ներկայացվում է որպես Ղարաբաղում երկարաժամկետ լրագրողական հետաքննության արդյունք: Գրքում ենթադրություններ են արվում, թե Ղարաբաղն այժմ մեկ այլ պատերազմի էպիկենտրոն է` թմրանյութերի, մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման, ինչպես նաև զենքի անօրինական արտադրության, ինչը աշխարհի տարբեր անկյուններում թեժացնում է հակամարտությունները:

Որպես ապացույց, գրքում մեջբերվում են մի քանի երկրների կառավարությունների, ՀԿ-ների, լրագրողների զեկույցները, թեև դրանցում հաճախ չկա այն տեղեկությունը, որը մեջբերված է գրքում: Այս աղբյուրները լրացնում են հեղինակի սեփական, հաճախ կասկածելի ուսումնասիրությունները: Գլուխներից մեկում  հեղինակը պնդում է, թե Ստեփանակերտում հանդիպել է Արցախի դե ֆակտո խորհրդարանի պատգամավորներից մեկին, որը հովանավորում է մարմնավաճառության բաց շուկա:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք