[InterPress] Վրաստանի Փոթի նավահանգստում նոր տերմինալ կկառուցվի

February 13, 2019

Փոթիում նոր տերմինալ կկառուցվի, որը նավահանգստին հնարավորություն կտա տարեկան 2.5 միլիոն տոննա ավել բեռ ընդունել:
Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեն այս մասին հայտարարեց փետրվարի 4-ին՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրելու արարողության ժամանակ: Համապատասխան համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ Overseas Private Investment Corporation (OPIC)-ի և Վրաց-ամերիկյան բեռնափոխադրող ընկերության ՝ PACE Group-ի միջև: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում գործող OPIC-ը PACE –ին 50 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Փոթիում նոր ծովային տերմինալ կառուցելու համար:
Ընկերության տվյալով՝ տերմինալը գտնվում է Փոթիի նավաշինության նախկին գործարանի տարածքում: 25 հեկտարը PACE Group-ը գնել է 2013թ.-ին: Ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ներկա էին նաև օրենսդրական ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱՄՆ գործող դեսպան Ռոս Վիլսոնը:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում