Ե՞րբ կփոխի ակումբը աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը. Նեյմար

October 18, 2019

Բրազիլացին այս շաբաթ հայտարարեց, որ միտքը փոխել է եւ ցանկանում է մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Հետո հայտնի դարձավ՝ ակումբի ղեկավարությունը նրան աշխատավարձի բարձրացում էր խոստացել:
Տրանսֆերային յուրաքանչյուր պատուհանի ժամանակ՝ ամառ, թե ձմեռ, Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտնվում է երկու թոփ ակումբների թիրախում. նրան ցանկանում են գնել Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»: Նյումեգի հրատարակած «Նեյմար» գրքում ներկայացված է՝ ինչպես է Նեյմարը դեռահաս տարիքում ձախողվում, Նեյմարի տեղափոխությունը «Ռեալ» եւ ինչպես է համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստը ռեկորդային՝ 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում Բարսելոնա... իհարկե, անցնելով սկանդալների միջով:
Եվ «Ռեալում», եւ «Բարսելոնայում» դեռ հույս ունեն, որ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը մի օր կփոխի ակումբային գրանցումը: Վնասվածքներով ու անհաջողություններով լի 2019-ը սեւ գիծ չի թողել բրազիլացու կարիերայի վրա. նա շարունակում է մնալ մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստն ու շարունակում է իր ԱՆԿԱՍԵԼԻ ՎԵՐԵԼՔԸ:
[embed]https://youtu.be/yjzI1gqbqkU[/embed]



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում