Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման  7 տարբերակ է առաջարկվել

May 13, 2019

Բյուրեղյա հրաշք


Իտալացի ճարտարապետներ Մասիմիլիանոն և Դորիանա Ֆուկսասը ժամանակակից տանիքի  նախագիծ են առաջարկել՝  աշտարակի Baccarat բյուրեղյա սրաձողով, որը կունենա գիշերային գեղեցիկ լուսավորություն:



«Բյուրեղը խորհրդանշում է պատմական և հոգևոր  փխրունությունը,  իսկ լույսը՝ ոչ նյութականը», - պարզաբանել են  ճարտարապետները:





 










View this post on Instagram























 

A post shared by Massimiliano e Doriana Fuksas (@fuksas_architects) on




 

Ոսկուց կրակ


Ֆրանսիացի դիզայներ Մաթյե Լեաններն  առաջարկել է  տաճարի աշտարակը՝ շպիլը, փոխարինել ոչ թե 150 տարի առաջ կառուցվածի օրինակով, այլ ներշնչված վերջին իրադարձության՝ կրակի ներշնչանքով:



«Ինձ դուր է գալիս հրդեհը քարացնելու  գաղափարը, ինչը կմնա դարերով:  Իմ նախագիծը հետևյալն է՝ ոսկով ծածկված կրակի լեզուներ: Այդ կերպ մենք կկարողանանք հաղթահարել աղետը և այն վերածել  գեղեցիկ արվեստի գործի՝ վայրկյանականից ստեղծելով հավերժականը» ,-ասել է դիզայները:



 


 










View this post on Instagram























 

A post shared by Mathieu Lehanneur (@mathieulehanneur) on




Հավերժական լույս


Բրատիսլավայի  ստուդիաներից մեկն առաջարկել  է աշտարակը փոխարինել  լուսարձակով՝ լույսի  հոսքը դեպի վեր:



«Գոթական ժամանակներում շինարարները փորձել են  հասնել երկինք: Այժմ դա հնարավոր կլինի», -ասված է նրանց մեկնաբանության մեջ:



 


 










View this post on Instagram























 

A post shared by Vizum Atelier (@vizumatelier) on




 

Կատարյալ էկլեկտիկա


Կիպրոսցի ճարտարապետներն առաջարկել են  աշտարակը փոխարինել  էկլեկտիկ  աշտարակով, որը կառուցված կլինի պարուրաձև սանդուղքի շուրջը բարձրացող  գնդերով ու կամարներով:


 


 










View this post on Instagram























 

A post shared by kiss the architect (@kissthearchitect) on




Պատուհան դեպի երկինք


Իսկ ինչո՞ւ տանիքը չանել ամբողջովին ապակենախշ:  Հենց այս տարբերակն է քննարկել Սան Պաուլոյի AJ6 ստուդիան:  Ճարտարապետները փորձել են երկնքի և երկրի կապը գտնել գոթական ոճով և  տաճարի ներսում հետաքրքիր լուսավորություն ավելացնել:


 


 










View this post on Instagram























 

A post shared by Alexandre Fantozzi (@alexandre_fantozzi) on




Ապակե տանիք


Ռուս Ալեքսանդր Ներովնյան  առաջարկել է փայտե տանիքի փոխարեն ապակե տանիք պատրաստել, իսկ աշտարակն ավելի սովորական ոճով կառուցել:



«Երբ մարդիկ այցելեն՝  տեսնելու տաճարը, նրանք կզգան պատմության հետ կապը՝  ժամանակակից և  հին տարրերի համադրությամբ»,-ասել է նա:





 










View this post on Instagram























 

A post shared by Alexander Nerovnya (@alex_nerovnya) on




 

Նորացված հինը


Ֆրանսիացի ճարտարապետ և  նկարիչ Դեյվիդ Դերուն  ստեղծել է  «Նոտր Դամի վերափոխման իդեալիստական նախագիծը»: Նա շենքի ավանդական ճարտարապետությանը նոր տեսք  է առաջարկել` զուգահեռ պահպանելով օրիգինալ տարբերակը:




 










View this post on Instagram























 

A post shared by DerooDavid (@deroodavid) on




 


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում