Հարսանիք գրախանութում․ նորապսակ ուսուցիչները լուսանկարվել են գրքերի ֆոնին

Հարսանիք գրախանութում․ նորապսակ ուսուցիչները լուսանկարվել են գրքերի ֆոնին

Ուսուցիչ ամուսիններն իրենց հարսանեկան ֆոտոնկարահանումն անցկացրել են գրախանութում: Դուք կհետևեի՞ք նրանց օրինակին։

Արսենն ու Նինան որոշեցին հարսանեկան ֆոտոնկարահանումն իրականացնել է գրախանութում։ Ուսուցիչ ամուսինների խոսքով, իրենց համար կարևոր է գիրքը և ֆոտոնկարահանումն էլ ցանկացել են իրենց հարազատ միջավայրում անցկացնել։

«Որոշեցինք մեր նորաստեղծ ընտանիքի պատմությունը  «գրել»  գրախանութից։ Բուկինիստից հաճախ ենք միմյանց համար գրքեր գնում»,- ասել են ամուսինները։

Նման ֆոտոնկարահանում անցկացնելը օրինակ է մյուսների համար։ Երիտասարդ ամուսինները վստահ են, որ իրենցից հետո շատերը կորոշեն այսպիսի սցենարով հարսանեկան արարողություն անցկացնել։

«Հուսով ենք, որ մեր նախաձեռնությամբ կոգևորենք մարդկանց, որ ավելի շատ գիրք կարդան»,-ասել է Նինա Վարդանյանը:

Նորապսակները խորհուրդ են տալիս կարդալ հայ դասականներին, ժամանակակից գրողներին։ Նորապսակները «Բուկինիստ»-ից նվեր են ստացել  գրքեր և  նվեր քարտ։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք