«Ինչ է պոպուլիզմը». Ամերիկյան համալսարանում քննարկել են քաղաքագիտական բեսթսելլերը

«Ինչ է պոպուլիզմը». Ամերիկյան համալսարանում քննարկել են քաղաքագիտական բեսթսելլերը

Ամերիկյան համալսարանում դասախոսության թեման newmag-ի հրատարակած «Ինչ է պոպուլիզմը» քաղաքագիտական բեսթսելլերն է:

Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պոպուլիզմը արտաքին քաղաքականությունում» թեմայով սեմինարը: Համալսարանի դասախոս և   «Ինչ է պոպուլիզմը» գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով, պոպուլիզմի ու նացիոնալիզմի միջև հաճախ են զուգահեռներ անցկացվում: Հովհաննես Նիկողոսյանը պատմեց ամենահայտնի պոպուլիստների, նրանց վարքի ու պոպուլիզմի ընդհանուր դրսևորումների մասին: Պոպուլիզմը նաև ամենաազդեցիկ երկրների քաղաքականության անբաժան մասն է:

Նախագահ Թրամփի կառավարման ոճը շատերին է ցնցում, բայց հենց նրա պարզ ու անմիջական խոսքն ու վարքը վճռեց ընտրության ելքը: Սա հասկացան Ֆրանսիայում, որտեղ առաջին անգամ ֆրանսիացիները ընտրություն էին կատարում անհամակարգ Մակրոնի ու ազգայնամոլ Լե Պենի միջև:


Կարդացեք նաև.


Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարդում է «Ինչ է պոպուլիզմը» բեսթսելլերը: Նրա խոսքով, Յան-Վերները պոպուլիստներին ներկայացնում է մի կարևորագույն հատկանիշով. նրանք պնդում են, որ ունեն ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ և միշտ պնդում են, թե միայն իրենք են ներկայացնում իրական ժողովրդին:

Պոպուլիստները ասում են՝ ժողովրդի բացառիկ ներկայացուցիչն են և գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը: «Ինչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ Յան-Վերներ Մյուլլերը եզրակացնում է. հենց այստեղ էլ ավարտվում է պլյուրալիզմը:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք