Ինչպե՞ս ստեղծվեց «Քեզ համար, Հայաստան» երգը. պատմում է Ազնավուրը (տեսանյութ)

December 19, 2019

«Քո գարունները կբացվեն նորից, քո լավ օրերը կվերդառնան, ձմռան ցրտից, դժոխքից հետո, քո կենաց ծառը կծաղկի՝ քեզ համար, Հայաստան»։ Սա Ազնավուրը գրեց հայրենիքի հետ պատահած դժբախտության լուրն առնելու օրը: Ջոնի Հոլիդեյ, Նանա Մուսկուրի, Ժիլբեր Բեկո, Պատրիսիա Կաս. ֆրանսիայի ամենահեղինակավոր 89 մեդիադեմք՝ հաղորդավարից մինչև երաժիշտ ու դերասան երգեցին Հայաստանի համար: Սինգլը վաճառվեց ավելի քան 2 մլն օրինակ:



Կարդացեք նաև.



Մի գիշերում ստեղծված ու մի օրում նկարահանված երգի տեսահոլովակը հենց առաջին շաբաթում՝ 1989-ի փետրվարի 11-ին, հիթ դարձավ. ֆրանսիական երգերի լավագույն հիսունի առաջին հորիզոնականը զբաղեցրեց  և ուղիղ տասն ամիս պահպանեց դիրքը: Ազնավուրի պատանեկան ընկերը՝ Ժան Էկյանը, հուզմունքով է մտաբերում այդ շրջանը: Ասում է՝ Ազնավուրը ցնցված էր:
Կարճ ժամանակ անց նույն կերպ միավորվեցին նաև իտալացի երգիչները: Pour toi Arménie-ն դարձավ «Per te Armenia» , այնուհետև՝ «Քեզ համար, Հայաստան», իսկ 31 տարի հետո ոտքի կանգած Գյումրին, Սպիտակն ու ամբողջ Հայաստանը երգում է «Ազնավուր, քեզ համար»:
[embed]https://youtu.be/-BXz54-KjxE[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում