[InterPress] Կիպրոսի հայ համայնքը կմասնակցի գենետիկ հետազոտության

January 9, 2019

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Սուրբ Ծննդյան պատարագից հետո հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել մի ուսումնասիրության համար, որը պարզելու է Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքը։
Հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին։ Հետազոտությունն իրականացնող Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտն այդ օրն է ընտրել, որովհետև սպասվում է, որ Սուրբ Ծննդին ավելի շատ մարդ կհավաքվի, քան սովորական օրերին։
Կիպրոսում ծնված հայկական համայնքի 18 տարին լրացած անդամները և մյուսները, որ կցանկանան մասնակցել նախագծին, թքի նմուշ կհանձնեն պատարգից հետո։ Սրա նպատակն է պարզել Կիպրոսում ապրող հայերի գենետիկ կազմը։ Նախագծի ղեկավար պրոֆեսոր Մարիոս Կարիոլուի խոսքով՝ վերջնական նպատակն ամբողջ բնակչության գենետիկ կոդի բացահայտումն է։ Կարիոլուն և իր թիմը արդեն հրապարակել են նման հետազոտություն կիպրոսաբնակ հույների և թուրքերի մասին։ Հերթում հայերն են, մարոնականները, ավելի ուշ՝ լատինները։



Կարդացեք նաև.




«Մենք արդեն մի քանի ԴՆԹ օրինակներ վերցրել ենք մարոնականներից, հիմա հայերինն ենք հավաքում»,- ասել է Կարիոլուն։



Ավելացրել է, որ երկու համայնքներից էլ արձագանքը դրական է եղել։ Ըստ Կարիոլուի՝ եթե կարողանան 150-200 ԴՆԹ օրինակ վերցնել հայ համայնքից պատարագի օրը, մինչև ամառ կունենան արդյունքները։

«Վերջնական նպատակը Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքն ուսումնասիրելն է»,- ասել է նա։



Բացի այդ, նախագծի նպատակն է կարևոր պատմական և գիտական տվյալներ ապահովել։ Հետազոտողները կվերլուծեն այն տղամարդկանց ԴՆԹ-ի Y քրոմոսոմը, որոնց հայրերը հայ են, և այն կանանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, որոնց կամ մայրը, կամ հայրը հայ են։

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում