Վերջին տասնամյակի ամենատանջող հարցը. Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի. պարզել է սուպերհամակարգիչը

December 26, 2019

Լյովենի կաթոլիկ համալսարանի և SciSport.com կայքի մասնագետների հատուկ մշակած ալգորիթմի օգնությամբ սուպերհամակարգիչն ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Սուպերհամակարգիչը հետազոտությունն անցկացրել է հաշվի առնելով ֆուտբոլիների ելույթները 2013-2014-ից մինչև 2017-2018 թվականների մրցաշրջանը միայն Լա լիգայում:
Ֆիքսվել են նրանց ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլև բոլոր գործողությունները գնդակով ու տեղաշարժը:



Կարդացեք նաև․



Համալսարանի պրոֆեսորներից մեկը նկատել է, որ արգենտինացին ավելի շատ է գնդակով լինում խաղադաշտում: Դա բարձրացնում է ֆուտբոլիստի արժեքը. Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը և նրա թիմը մեկնաբանել են այս փորձը: «Գոլը խաղի ընթացքում քիչ հանդիպող իրադարձություն է, քանի որ մեկ խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը հաշվել յուրաքանչյուր գործողություն` փոխանցում, անցում, հարված: Առաջին մի քանի մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ էին միմյանց, սակայն 2015/16թթ. մրցաշրջանից Մեսսին գերազանցել իր հավերժական մրցակցին»:
Ըստ սուպերհամակարգիչի հետազոտությունների, լավագույնը Մեսսին է՝ խաղում միջինը 1.21 միավորով:  Ռոնալդուի ցուցանիշն է խաղում միջինը 0.61 միավոր:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում