[InterPress] Իրանը զարգացնում է Ադրբեջանի և Չինաստանի հետ երկաթուղային-տնտեսական կապերը

March 11, 2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ այցելել է իրանական Գիլան նահանգ, որտեղ պատրաստվում են խթանել տնտեսական զարգացմանը` ապահովելու Իրանի ռազմավարական Հյուսիսային նահանգը երկաթուղային և տնտեսական միջանցքներով դեպի Ադրբեջան և Ղազախստանով դեպի Չինաստան:
Գիլան նահանգը սահմանակից է Ադրբեջանին և Կասպից ծովի ափամերձ շրջանում է: Տարիներ շարունակ Իրանը ձգտում է զարգացնել իր երկաթուղային ցանցը, որը ներառում է Աստարա քաղաքի համար հյուսիս-հարավ միջանցքը, որն Իրանը կկապի Կովկասին: Երկաթուղին պետք է անցնի Ղազվինով դեպի Ռաշթա, ապա հյուսիս` Ադրբեջան:



Կարդացեք նաև․



Ըստ անգլալեզու իրանական Financial Tribune թերթի 2017-ին հրապարակված մի հոդվածի, Ադրբեջանը սահմանի իր կողմում ներդրել է 500 մլն դոլար: Ծրագրի իրականացումը հետաձգվել էր իրանական կողմի պատճառով, սակայն այժմ ակնկալվում է, որ վերջապես այն կիրագործվի: Ղազվին-Ռաշթա հատվածը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային մասն է, որը տեսականորեն Հնդկաստանը կկապի Եվրոպային:
Իրանը պատրաստվում է շահագործել Ղազվին-Ռեշտ երկաթգիծը` միանալու համար Հյուսիս-հարավ միջազգային միջանցքին (INSTC) և այդ երկաթուղային ցանցի միջոցով միացնելով Հնդկաստանն ու Եվրոպան: Սա փոխադրումները կդարձնի ավելի կարճ և ավելի էժան, որից կօգտվեն Իրանը և մյուս պետությունները: Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Իրանը պայքարում է ԱՄՆ պատժամիջոցների դեմ:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում