[InterPress] Ռուսաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն թաքցնում է միջուկային զենքը

March 18, 2019

Ելույթ ունենալով 2019թ.-ին Կորնեգիի միջուկային քաղաքականության հարցով միջազգային համաժողովում, պետքարտուղարի տեղակալ Անրեա Թոմսոնը հակադարձեց այն հասկացությանը, թե նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ 2010թ.-ի Ստրատեգիական զենքի կրճատման նոր պայմանագիրը (START) երկարացնելու հարցով: Դա, իր հերթին, 1991թ.-ին Միացյալ Նահանգների և ԽՍՀՄ-ի միջև կնքված Միջուկային զինանոցի կրճատման մասին պայմանագրի ժամկետի երկարացված տարբերակն է: Թոմսոնը պնդել է, թե դեռ երկու տարի կա երկարացման մասին որոշում ընդունելու համար:
ՌԴ ԱԳՆ-ը, որը ԱՄՆ-ին մեղադրել է պայմանագրի ժամկետը երկարացնելուն ուղղված ջանքերը շեղելու համար, իսկ ժամկետը լրանում է 2021թ.-ին, չորեքշաբթի հայտարարել է, «ուզում ենք հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին, որ նոր START պայմանագրի ընդլայնումը պարզապես ձևականություն չէ, որը մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի օր կտևի, ինչպես ուզում են ներկայացնել հասարակությանը, և հետո,ը մինչև բանակցություններ սկսելը Միացյալ Նահանգները պետք է կատարի պայմանագրով բոլոր պարտավորությունները»:
«Պետք է ասել, որ չնայած Վաշինգտոնը պնդում է, որ դա արել է, իրականում նա կրճատման մակարդակին է հասել թվերն աղավաղելով»,– ասվում է հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն համաձայնեցված կրճատման մակարդակին է հասել ոչ միայն զենքի կրճատմամբ, այլև մոտ հարյուր ռազմավարական հարձակողական համակարգերի անօրինական և միակողմանի վերադասակարգման միջոցով: Դա լուրջ խնդիր է, որը պետք է լուծվի պայմանագրի երկարացման վերաբերյալ ցանկացած քննարկումից առաջ»:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում