Սկանդինավյան 14 բառեր, որոնք իմանալն անհրաժեշտ է

January 22, 2019

1. Ֆորելսկետ (Forelsket)


Ներվեգիայում բառ են հորինել, որը նկարագրում է սիրահարվածության ժամանակ մարդու զգացողությունը: Ի դեպ, այդ զգացումը նկարագրող բառն օգտագործում են հենց այն պահին, երբ մարդը հենց նոր է սիրահարվել:


2. Գյոկոտտա (Gökotta)


Շվեդերեն է, որը չի թարգմանվում: Այն նշանակում է «Արթնանալ վաղ առավոտյան թռչունների ծլվլոցը լսելու համար»:


3. Կնյուլռուֆս (Knullrufs)


Խառնված մազերը, գլխի վրայի խառնաշփոթը բուռն սեքսից հետո կարելի է նկարագրել ընդամենը շվեդերեն մեկ բառով:


4. Օրկա (Orka)


Շվեդերն աս բառն օգտագործում են, երբ էներգիայով լի են ու ցանկանում են ինչ-որ բան անել: Բայց որպես կանոն այն օգտագործում են բացասական համատեքստում:


5. Վոբբա (Vobba)


Վոբբա նշանակում է վճարվող ազատ օր վերցնել երեխային խնամելու համար, այդուհանդերձ տնից աշխատել:  Այս տերմինը շվեդերեն երկու բառի միավորման արդյունք է. Jobba (աշխատել) և vabba (տանը նստել):


6. Ուգուգլբար (Ogooglebar)


Տառացի նշանակում է անգուգլելի:Բառ, որն օգտագործում են, երբ ինչ-որ տեղեկության վերաբերյալ Google-ում տվյալներ չկան:


7. Սուրստրյոմինգ (Surströmming)


Շվեդական խոհանոցի ազգային կերակրատեսակներից է, դելիկատես՝ մարինացված, պահածոյացված ծովատառեխ:




Կարդացեք նաև.



8. Հակառլ (Hákarl)


Ավանդական իռլանդական կերակրատեսակ է, վիկինգների ուտեստ է: Գրենլանդական շնաձկան միս է, որը հում վիճակում թունավոր է, մեծ քանակությամբ ամոնիակ է պարունակում և մարդու համար մահաբեր է: Բայց վերամշակման մի քանի փուլ անցնելուց հետո, մի քանի շաբաթ անց դառնում է դելիկատես:


9. Գրավլակս (Gravlax)


Եվս մեկ ծովամթերք «թաղված» աղով մարինացված սաղմոն է, այն տարածված է Ֆինլանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Իսլանդիայում: Միայն անունն է սարսափելի, իրականում համեղ է: Հին ժամանակներում այն հողի մեջ են պահել, որ մարինացվի, մեր օրերում «թաղման» կարիք այլևս չկա: Սկանդինավյան այս ուտեստը կարելի է պատրաստել խոհանոցում:


10. Կիվիակ (Kiviak)


Թվում է` ինչը կարող է ավելի տարօրինակ լինել, քան փտած շնաձուկը կամ ծովատառեխը: Թերևս Գրենլանդիայի կիվիակը` թռչուններով լցոնած փոկ: Ի դեպ թռչուններին փոկի մսի արանքն են տեղավորում հաճախ կտուցով ու փետուրներով` առանց մաքրելու և կարում են: Մի քանի ամիս անց փոկի միսը պատրաստ է:


11. Ֆիկա (Fika)


Սուրճի դադարն է, որի ժամանակ սուրճի հետ ինչ-որ քաղցր բան են ուտում: Շվեդների համար սա հատուկ ծիսակարգ է:


12. Հյուգե (Hygge)


Ուղղակի բառ չէ: Այն նկարագրում է երջանկության, հարմարավետության զգացումը:


13. Լագոմ (Lagom)


Լագոմը ամեն ինչում չափի բալանսի զգացողությունն է: Շվեդների համար երջանկության գրավականը:


14. Արբայթսգլեդե (Arbejdsglaede)


Դանիայում «աշխատանքից երջանկության» զգացողությունը նկարագրելու համար հենց այս բառն են օգտագործում:


Lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում