Spicer  ծրագիրը զուգընկերներին կօգնի կարգավորել սեքսուալ հարաբերությունները

Spicer  ծրագիրը զուգընկերներին կօգնի կարգավորել սեքսուալ հարաբերությունները

Իմացեք այն, ինչի մասին վախենում եք հարցնել

Զուգընկերների սեքսուալ ցանկությունների իդեալական համընկնումը հազվադեպ երևույթ է: Հնարավոր է, որ դուք և ձեր երկրորդ կեսը ինչ-որ բան եք ուզում, որը դուրս է ստանդարտ սեքսի սահմաններից: Երբեմն համարձակություն չի լինում այդ մասին հարցնել կամ առաջարկել ինչ-որ բան, որը կարող է նրան աննորմալ թվալ: Եթե սա ձեր մասին է, ապա Spicer ծրագիրը կարող է թեթևացնել ձեր կյանքը:

Ծրագիրը բեռնեք ձեր հեռախոսների մեջ: Հետո ստեղծեք զույգ՝ օգտագործելով հատուկ կոդը: Հիմա կարելի է պատասխանել սեքսուալ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցերին: Պե՞տք է աղջիկը զուգագուլպա կրի և բարձր կրունկներ կամ ցանկանո՞ւմ եք միասին ձեռնաշարժությամբ զբաղվել:

Պատասխանի 3 տարբերակ կա. «Այո», «Հնարավոր է» և «Ոչ»: Եթե երկուսդ էլ դրական պատասխանեք նույն հարցին, ապա կիմանաք դրա մասին: Դրանից հետո դուք խորհուրդներ կստանաք, որոնք կարող եք զուգընկերոջ հետ քննարկել:

Անվճար կարող եք պատասխանել 175 հարցի: Կարող եք ավելացնել նաև ձեր հարցերը: Եթե այլ գաղափարներ կարիք լինի, ապա կարող եք հարցերի նոր հավաքածուներ գնել:

Ծրագրում օրացույց կա, որտեղ կարող եք նշել ձեր սեքսուալ փորձերը: Այնտեղ կգտնեք նաև մանրամասն վիճակագրություն:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք