5 փաստ, որ չգիտեք Սփյուռի մասին

February 13, 2019

Նոր և հեշտ հիշվող հեռախոսահամար
«Սփյուռը» Հայաստանում միակ մասնավոր ընկերությունն է, որն ունի եռանիշ համար`113, որը տվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Սփյուռի» հեռախոսային ծառայությունն ունի մոտ 25 աշխատող: Ծանրաբեռնված ժամերին միաժամանակ աշխատում է տեղեկատվության 14 մասնագետ և սպասարկում օրական մոտ 7000 զանգ: Զանգահարողները տարբեր հարցեր են տալիս՝ ապրանք-ծառայություններից, կազմակերպությունների տվյալներից, քարտեզներից, փոխարժեքից, եղանակի տեսությունից մինչև Զատկական փլավի պատրաստման եղանակ:

Նոր կայք
«Սփյուռն» իր օգտատերերին է ներկայանում նոր կայքով՝ նոր դիզայնով և նոր հնարավորություններով։ Այն առայժմ թեստավորման փուլում է, բայց հետաքրքրասերները կարող են այցելել և ուսումնասիրել այն հետևյալ հղումով https://new.spyur.am/am/home:
«Սփյուռ» բջջային հավելված

Հավելվածում ներկայացվում են ավելի հաճախ հարցվող ոլորտները: Հավելվածում կա նաև որոնման հնարավորություն:
Ըստ անհրաժեշտության, գտնված կազմակերպություններն օգտվողը կարող է դասավորել ըստ իր գտնվելու վայրի հեռավորության՝ սեղմելով «Մոտակա» կոճակը: Հավելվածը եռալեզու է։



Ինչո՞ւ պետք է օգտվել Սփյուռից և ի՞նչ առավելություններ ունի






«Սփյուռ Messenger»

«Սփյուռն» ակտիվ է նաև Facebook-ում: Կարելի է «Facebook»-ով հարցում ուղարկել «Սփյուռին» և ստանալ ոչ միայն մեկ կազմակերպության տվյալ, այլև կազմակերպությունների ցանկ՝ ըստ ոլորտի: Ցանկի դեպքում օգտատերն իր «Messenger»-ին ստանում է ինֆորմացիան պարունակող հղումը։
Էլեկտրոնային փոստով կազմակերպությունների ցանկ պատվիրելու համար պարզապես պետք է զանգահարել 113 կամ ուղարկել SMS 095-156005 համարին, նշել պահանջվող կազմակերպությունների ոլորտը և էլ.փոստի հասցեն, որին պետք է ուղարկել ցանկը:
«Սփյուռի» բազան
«Սփյուռի» բազան եռալեզու է․ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
«Սփյուռն» ինֆորմացիա է տրամադրում ոչ միայն Հայաստանում և Արցախում գործող կազմակերպությունների, այլև ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների մասին։
Քանի որ էլ. փոստով, sms-ով և Ֆեյսբուքով հարցման դեպքում անվճար տրամադրվող կազմակերպությունների առավելագույն քանակը 1000-ն է, ավելին ստանալու համար կա հնարավորություն գնել «Սփյուռի» բազան: Կազմակերպությունների ցանկը տրամադրվում է ըստ ոլորտի, ինֆորմացիան՝ «Excel» ֆայլով:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում