Սթիվ Ջոբսի 13 պատվիրանները

Սթիվ Ջոբսի 13 պատվիրանները

Ջոբսին հիշում ենք իր գործերի համար, սակայն խոսքի արվեստը ևս բնորոշ է եղել նրան: Նա կարողանում էր այնպես խոսել, որ մարդիկ լսեն իրեն: Ու պատճառը ամենևին էլ հռետորական արվեստի նրբությունների գործադրումը չէր, այլ այն, թե ինչ էր ասում նա:

Սթիվ Ջոբսը մեր ժամանակի ամենահայտնի կորպորացիաների`Apple-ի և Pixar-ի հիմնադիրն է: Տաղանդավոր ինժեներ, փայլուն գործարար ու իսկական մտածող: Նա աշխարհի հանդեպ ուներ յուրահատուկ հայացք ու իդեալներ, ինչն էլ օգնեց հասնել անհավատալի հաջողության: Աշխարհը Սթիվ Ջոբսի շնորհիվ ավելի կատարյալ է դարձել:

Սթիվ Ջոբսի խոսքն անսպառ ոգեշնչման ու մոտիվացման աղբյուր է:

  1. Ավելի լավ է «ստեղծել» վաղվա օրը, քան տանջվել, որ երեկվանն այնքան էլ լավը չէր:
  2. Համակարգիչը ամենազարմանահրաշ գործիքն է, որը երբևէ ունեցել եմ: Այն հեծանիվ է մեր գիտակցության համար:
  3. Լավ գովազդը կրթում է մարդկանց: Մեր բիզնեսում անհնարին է խաբել մարդկանց: Ապրանքն ամեն ինչ ասում է մեր փոխարեն:
  4. Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն հարթես:
  5. Տարիների ընթացքում ես դադարել եմ շատ իրեր գնել, որովհետև հիմա դրանք ինձ պարզապես ծիծաղելի են թվում:
  6. Եթե ձևացնում ես, թե ամեն ինչ քո ձեռքում է, այդպես էլ լինում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, ու մարդիկ կհավատան դրան:
  7. Ես չեմ ուզում մարդկանց համար գրավիչ լինել: Իմ գործն է անել այնպես, որ նրանք ավելի լավը դառնան:
  8. Ժամանակը քիչ է, այն մի՛ ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա:
  9. Ինձ համար կարևոր չէ դառնալ ամենահարուստ մարդը գերեզմանում:
  10. Քնել ու մտածել, որ դու այսօր հրաշք ես գործել. ահա ինչն է ինձ համար կարևոր:
  11. Թույլ մի՛ տուր, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի քո ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցիր և հետևիր սրտիդ ու ներքին ձայնիդ: Նրանք գիտեն, թե իրականում ինչ ես ցանկանում:
  12. Սխալներ չգործել նշանակում է ոչ լիարժեք կյանքով ապրել:
  13. Մեծ գործ անելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չես հասել, դադար տուր, սպասիր: Մի՛ զայրացիր: Թող սիրտդ հուշի:

Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք