Սիրիայում հրթիռակոծության հետևանքով 10 տարեկան հայ երեխա է մահացել

Սիրիայում հրթիռակոծության հետևանքով 10 տարեկան հայ երեխա է մահացել

Սիրիայի Համայի շրջանի Սկիլբիյա գյուղի հրթիռակոծության հետևանքով 11 խաղաղ բնակիչ է տուժել, 5-ը մահացել են: Նրանց մեջ 10 տարեկան հայ երեխա: 

Համայի շրջանում հայեր շատ քիչ կան, մի քանի ընտանիք: Այստեղ, սակայն, շատ են քրիստոնեական գյուղերը, որոնցից մեկում էլ տեղի է ունեցել ողբերգությունը:

Անցած շաբաթ ահաբեկիչների դեմ հաղթարշավ էր սկսել սիրիայի բանակը: Հալեպի հարևան Իդլիբ նահանգում մի քանի գյուղեր ազատագրվել էին: Սրա վրեժն ահաբեկիչները լուծել են քրիստոնեական գյուղերի բնակիչներին հարվածելով:

Իդլիբը ահաբեկիչների վերջին ամենամեծ հենակետն է: Այն մաքրել չի հաջողվում, քանի որ Իդլիբի ահաբեկիչներին հովանավորում է Թուրքիան:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք