Ապերկոտ աջով. ինչպե՞ս էր Ալին զգում նոկաուտի պահը (ՎԻԴԵՈՇԱՐՔ)

September 26, 2019

«Երբ կարող ես ծնկի բերել աշխարհի ցանկացած մարդու, երբեք չես կարող իմանալ` ինչ է խաղաղությունը»։ Ալին ունակ էր ծնկի բերել բոլոր մրցակիցներին։ Պրոֆեսիոնալ ռինգում նա 56 հաղթանակ է տարել, որոնցից 37-ն ավարտել է նոկաուտով։ Հատակին փռելուց մեկ վայրկյան առաջ. newmag-ն առանձնացրել է դրանցից ամենահայտնիները։


vs Արչի Մուր


1962թ. Արչի Մուրի դեմ տարած հաղթանակը Ալիի վարկանիշը կտրուկ բարձրացրեց BoxRecհամակարգում (518 միավոր)։ Այս նոկաուտի թաքնված հմայքը նախապատմության մեջ է։ Մենամարտից առաջ Ալին Մուրին ասել էր. «Մի փակիր հանդերձարան տանող միջանցքն ու տան դուռը. դու 4-րդ ռաունդում տուն ես գալու»։ Ալին այդպես էլ արեց. Արչի Մուրը հատակին հայտնվեց 4-րդ ռաունդում։



 

vs Հենրի Կուպեր


1963-ին մամուլն սկսեց կասկածել, թե Ալին բուքմեյքերների հետ պայմանավորվում է, թե որ ռաունդում պետք է ավարտի մենամարտը։ Մուրի հետ մենամարտի սցենարով, Ալին խոստացավ 5-րդ ռաունդում Ուեւմբլիի ռինգի մեջտեղում պառկացնել Հենրի Կուպերին։ Աշխարհր արքան 5-րդ ռաունդում Կուպերին նայում էր վերեւից։





newmag-ում կարդացեք նաև․





vs Սոնի Լիսթոն


1965թ. այս մենամարտում է գրանցվել Ալիի ամենահայտնի նոկաուտը։ Դրվագը ֆիքսած լուսանկարիչն էլ դարձավ ամենապոպոլւյարն Ամերիկայում։ Այս նոկաուտով Ալին դարձավ աշխարհի
բացարձակ չեմպիոն։



 

vs Բրայան Լոնդոն


Հաջորդ տարում Ալին գրանցեց իր պատմական նոկաուտներից մեկը։ 12 կործանիչ հարված 3.12 վայրկյանում եւ Բրայան Լոնդոնը չդիմացավ։



 

vs Ջորջ Ֆորման 


1974թ. Ամերիկայում տոն էին տալիս Ալին եւ Ֆորմանը։ Այդ ժամանակ այս մենամարտը համարվում է երկու հզորների պայքար եւ դա էր պատճառը, որ մենամարտը ձգվեց մինչեւ 8-րդ ռաունդ։ Աջով Ալիի ուղիղ հարվածը տապալեց Ֆորմանին. մենամարտից նա ստացավ 5 մլն դոլար։





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում