Յուրաքանչյուրն ունի սիրելու և սիրվելու ի՛ր բանաձևը. Գերի Չեփմեն

Յուրաքանչյուրն ունի սիրելու և սիրվելու ի՛ր բանաձևը. Գերի Չեփմեն

Համաշխարհային բեսթսելլերի հեղինակը «Սիրո 5 լեզուները» գրքով օգնում է ամուսնական զույգերին իրենց հարաբերություններում պահպանել սերն ու հարմոնիան՝ ընտրելով սիրո իրենց լեզուն:

Իր երիտասարդության տարիներին ամուսնական խորհրդատու Գերի Չեփմենը նկատել է, որ ամուսինները բարձրաձայնում են միանման խնդիրներ, որոնք խարխլում են իրենց ամուսնությունը: Ամուսիններից մեկն ասում էր՝ «Ինձ թվում է՝ նա ինձ այլևս չի սիրում», մյուսը՝ հակադարձում՝ «Ես այլևս չգիտեմ՝ ինչ անել. անում եմ այն ամենը, ինչ պարտավոր էի»:
Ընտանեկան խնդիրների լուծման մոդելը հասկանալու համար հոգեբանը տարիներ շարունակ գրառումներ է արել հոգեբանական սեանսների ժամանակ լսած բազմաթիվ գանգատների ու խնդիրների մասին:

«Երբ որևէ մեկն ասում էր՝ «Ես զգում եմ, որ կողակիցս ինձ չի սիրում», ես մտածում էի, թե ի՞նչ են նրանք ուզում իրականում: Զարմանալիորեն, նրանց պատասխանները բաժանվում էին 5 տարբեր կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրը դիմացինին ավելի էֆեկտիվորեն սիրելու առանձնահատուկ մոտեցման ձև էր».-ասում է Գերի Չեփմենը

Ավելի քան 25 տարի անց, այս հեղափոխական կոնցեպտը սկսում է բարելավել մոլորակի միլիոնավոր զույգերի հարաբերություններ: Բանաձևը պարզ է. տարբեր մարդիկ ունեն յուրօրինակ և չկրկնվող անհատականություններով և արտահայտում են իրենց սերը խիստ տարբեր ճանապարհներով:


Կարդացեք նաև. 


«Սիրո 5 լեզուները» գրքում ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենը պատմում է սիրելու և սիրվելու 5 ամենաարդյունավետ ձևերի մասին: Միմյանց խրապուսելը, նեցուկ լինելը, նվերներ տալը, միասին ժամանակ անցկացնելն ու ֆիզիկական շփումը սիրո 5 լեզուներն են, որոնք համապատասխանում են ցանկացած մարդու անհատալկանությանն ու օգնում լինել ավելի համերաշխ: «Սիրո 5 լեզուները» գիրքը կօգնի գտնել սիրո ձեր լեզուն և ամուսնական հարաբերություններ պահպանել սերն ու հարմոնիան:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք