Ճանապարհ դեպի ֆուտբոլ. Մեսսի

July 24, 2019

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ծնվել ու մեծացել է Արգենտինայում: Նրա ընտանիքը սոցիալապես կայուն էր: Դեռ մանկուց Մեսսին սիրել է ֆուտբոլ խաղալ: «Նյուելզ Օլդ Բոյս» թիմը նրա կարիերայի սկիզբն էր:


11 տարեկանում ապագա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի խանգարում: Այն դանդաղեցնում էր նրա աճը: Բուժումն իսկապես թանկ արժեր, և Մեսսիի ընտանիքը չէր կարող վճարել բուժման համար:


Հենց այդ ժամանակ Մեսսիի տաղանդի մասին իմանում են «Բարսելոնա» ակումբում, դիտում նրա խաղն ու անսպասելի առաջարկություն անում. նրանք կվճարեն Մեսսիի բուժման ամբողջ գումարը և ընդունել նրան ակումբ, եթե ապագա լեգենդը համաձայնվի տեղափոխվել Իսպանիա:


13 տարեկանում երիտասարդ ֆուտբոլիստն ընտանիքի հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք: Սակայն մինչև այդ, Մեսսին հետաքրքրում է նաև «Ռիվեր Փլեյթի»-ին: Այդ թիմին միանալու համար Մեսսիին խանգարում են բյուրոկրատական պահանջները: Բժշկական բազմաթիվ թղթերն ի վերջո հոգնեցնում են Լեոյին և նա հրաժարվում է բանակցություններից՝ հետագայում տեղափոխվելով «Բարսելոնա» ակումբ:




Կարդացեք նաև.





Սկզբում Մեսսին խաղում էր «Բարսելոնայի» մարզադպրոցի թիմում: Այդ ընթացքում ապագա լեգենդի խաղն ու առաջընթացը: Իր թիմակիցներից 2-3 տարով փոքր սկսնակ ֆուտբոլիստն ավելի լավ էր խաղում, քան թիմի մյուս անդամները: «Բարսելոնա» ակումբն այլևս չէր ցանկանում սպասել կամ մտածել. Մեսսին պետք է խաղար ակումբում և վերջ: Բուժման ծախսերն ակումբը խոստացել էր հոգալ և էլ ոչինչ չէր կարող խանգարել Մեսսիին՝ խաղալ «Բարսելոնա»-ում:


2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ ակումբի մարզաշապիկը: Այդ ժամանակ նրա հասակն ընդամենը 140 սանտիմետր էր: Փոխարինողների աթոռին նստելիս նրա ոտքերը մնացին օդում: Սակայն դաշտում նա սկսեց խաղալ ու ապշեցրեց բոլորին:


Տարիներ անց Մեսսիին սպասում էր լեգենդի կոչումը:


Աշխարհահռչակ ֆուտբոլիստի կյանքի ու կարիերայի մասին բոլոր մանրամասները կգտնեք newmag-ի հրատարակած «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում: Հաջորդ շաբաթվանից՝ կրկին գրախանութներում:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում  և    Instagram–ում